>

Իմ քայլը խմբակցության որոշմամբ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի

լիազորությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դադարեցնելու մասին:




Քոչարյանի զոհերը

Խմբակցությունը նման նախագծի ներկայացումը հիմնավորում է Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ:




Թե ինչու է անհնար Զոհրաբյանի պաշտոնավարումը՝ պարզաբանվում է մի քանի կետով:

Առաջին կետում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաեւ այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քոնմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։


Հիմնավորման 2-րդ կետում նշվում է, որ դեկտեմբերի 22-ին էլ Նաիրա Զոհրաբյանը նույն էջում գրել է. «Մեր երկրի թիվ 1 խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու Նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու:

Հիմա ես լինելու եմ հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլեւ ազգային անվտանգության լրջագույն հարց է: Սա այլեւս տեսակի կռիվ է, ժողովրդի ու ժեխի կռիվ: Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք»:


«Այսպիսով, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից եւ հրապարային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող,

նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակի հակասող դասակարգումներ մարդկանց միջեւ, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:

Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- ասվում է նախագծի հիմնավորման մասում:

Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Сообщение «Ես ատում եմ քեզ ժեխ». «Իմ քայլն» առաջարկում է Ն. Զոհրաբյանին զրկել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->