>

Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:







Քոչարյանի զոհերը


«Տեղեկացնում եմ, որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է), այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն»,- գրել է Վարդևանյանը:


Նաև հավելել, որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ՝ «Քրեական իրավունք» ընդհանուր և հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները և դատախազները, այդ թվում՝ Գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 20 իրավաբան-գիտնականներ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին:


от admin

-->