>

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել:

«Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը: Մանրամասները դեռ մշակվում են»: «Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջանների հումանիտար կարիքները,- ընդգծել է նա:

-ՄԱԿի հումանիտար հարցերի համակարգման և մյուս վարչությունների մեր գործընկերները աշխատում են ներգրավված բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար»: Նա կոչ է արել «բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ առաքելության շուտափույթ ուղարկմանը նպաստելու համար»:




Քոչարյանի զոհերը

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՄԱԿ-ն այժմ ուսումնասիրում է Արցախի անկախության ճանաչման հարցը և այդ պատճառով էլ առաքելություն է ուղարկում իրավիճակը տեղում գնահատելու համար. «Այդպիսի հարց մտավ միջազգային քաղաքական օրակարգ։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, արդեն անդրադարձել են այդ հարցին, և բավականին մեծ շարժում կա Եվրոպայում տեղական ինքնակառավարման մակարդակով՝ Արցախի Հանրապետության ճանաչման օրակարգով։ Այժմ ՄԱԿ-ն իր օրակարգում այդ հարցն ունի, ու դա է պատճառը որ սեփական առաքելությունն է այնտեղ ուղարկում՝ անկախ ռուսական զորքի այնտեղ գտնվելու առկայությունից»,- «Առաջին լրատվական»—ի հետ զրույցում ասաց նա։




Հարցին՝ Ռուսաստանը դրան որևէ կերպ չի՞ խոչընդոտի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։ Արցախի Հանրապետության ճանաչումը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Շուշիի, Հադրութի ու Շահումյանի շրջանի դեօկուպացիան հնարավորություն է տալու տարածաշրջանում հասնելու կայուն խաղաղության։ Միայն այդպես է հնարավոր հասնել երկարատև ու կայուն խաղաղության»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործարք ունի, որով պետք է սպասարկի նոյեմբերի 9-ի որոշումը Արցախի տարածքի բաժանման հետ կապված. «Այդ տրամաբանության մեջ, իհարկե, ՌԴ արտգործնախարարը բացասական է գնահատում աշխարհի այն քննադատությունը, որն այսօր համատարած ներկայացված է առաջատար ԶԼՄ-ներում առաջատար վերլուծաբանների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը դժգոհ է, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունեն։ Ռուսաստանը հանդիպեց անհաղթահարելի պատնեշի։

Դեկտեմբերի 2-ին իրենք ուզում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր կնքվեր հակամարտությունը դադարեցնելու մասին՝ այս սկզբունքներով, որով իրենք նոյեմբերի 9-ին որոշեցին։ Սակայն դա տեղի չունեցավ,որովհետև Ֆրանսիան սպառնաց, որ այդ դեպքում կճանաչի Արցախի անկախությունը։

Դա Ռուսաստանին կանգնեցրեց այն փաստի առաջ, որ եթե Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, նույն ճակատագիրը կարող է ունենալ Նորմանդական քառյակը, այսինքն՝ Ֆրանսիան ու Գերմանիան դուրս կգան Ուկրաինայի հետ կապված բանակցային գործընթացից։ Ռուսաստանը կարող է այստեղ էլ բախվել մի սցենարի, որ ուժի կիրառման միջոցով վիճելի հարցեր կարգավորվեն։


Այս ամենը Ռուսաստանին ստիպեց հետ կանգնել, ու դեկտեմբերի 3-ին ստիպված եղան համատեղ հայտարարություն անել ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ առ այն, որ համապարփակ խաղաղության պայմանագիրը Արցախի հարցով պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ու այն պետք է պարունակի հայտնի Մադրիդյան սկզբունքների էլեմենտները»։

Ղուկասյանը փոխանցեց, որ այդպիսով Ադրբեջանին պարտադրվում է դուրս բերել զորքերը, այդ տարածքում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր,Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և համաձայնի, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու համաձայնի տարածք տրամադրել միջանցքի համար, որը Արցախը կկապի Հայաստանի հետ. «Այդ պայմանները կատարելուց հետո կստեղծվեն նաև պայմաններ փախստականների վերադարձի համար։ Այս պայմաններն են դրված Ադրբեջանի առջև, որը եթե նա չկատարի, ապա հակամարտությունը կլինի ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հետ։ Թուրքիան այսօր կանգնած է պատժամիջոցների առջև։

Եվրամիությունն արդեն որոշեց այդ պատժամիջոցներին ընթացք տալ։ ԱՄՆ-ում այժմ քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանը նույնպես միջազգային ճնշման տակ է։ Ադրբեջանի և անձնապես Իլհամ Ալիևի հետ դեռ հետաքրքիր բաներ կկատարվեն։


Նա իր համար արդեն տեղ է ռեզերվացրել միջազգային քրեական դատարանում՝ ինչպես դա նշված էր Բելգիայի խորհրդարանի հայտարարության մեջ»։

The UN has confirmed its intention to send a mission to Nagorno Karabakh. This was announced by the official representative of the UN Secretary General Stefan Dujarric, TASS reports. Earlier, the UN said that a mission to assess the needs of the people of the region should have arrived in Nagorno-Karabakh in early December, but this has not yet happened.

“I would not say there are obstacles,” Dujarric said. Details are still being worked out. ” “As I have already mentioned, we are ready to meet the humanitarian needs of all regions affected by the conflict,” he said.

“Our partners in the UN Office for the Coordination of Humanitarian Affairs are working with all parties involved to conduct an independent assessment of humanitarian needs.” He called on “all parties to work with the United Nations to facilitate the immediate deployment of the mission.”

According to political scientist Andrias Ghukasyan, the UN is currently studying the issue of recognizing Artsakh’s independence, that is why it is sending a mission to assess the situation on the spot. “Such an issue entered the international political agenda. A number of European countries, such as France, Belgium, Denmark, and the Netherlands, have already addressed this issue. “Now the UN has this issue on its agenda, and that is why it is sending its own mission there, regardless of the presence of Russian troops there,” he told “First News”.

To the question whether Russia will not hinder it in any way, Andrias Ghukasyan answered. “No, Russia can not hinder anything in any way. The recognition of the Artsakh Republic, the restoration of the territorial integrity of Artsakh, the de-occupation of Shushi, Hadrut and Shahumyan regions will give an opportunity to achieve lasting peace in the region. That is the only way to achieve lasti

Сообщение Թող կարդան բոլոր հայերը. Այս տարբերակն է որ շուտով դրվելու է ռուս-թուրքական ալյանսի դիմաց появились сначала на .


от admin

-->