>

Սյունիքի համայնքապետերը, ովքեր հայտարարում են, որ երեք ամիս անջատ են գործում կառավարությունից, այս օրերին փորձում են լուծել անվտանգության ու բնակչությանը պահելու հարցերը։ Նրանք կառավարությանն առաջարկում են զինել բնակչությանը, եւ եթե ի վիճակի չեն կարգավորել խնդիրները, գոնե չխանգարեն իրենց։

Նրանք այսօրվա լսումների ժամանակ ասում էին, որ եռակողմ հայտարարության մեջ չկար նախկին դիրքերից նահանջելու կետ, սակայն իրենց հրահանգել են հետ դառնալ, իսկ Պաշտպանության նախարարն էլ բացահայտել է, որ այդ պայմանավորվածությունը եղել է ի սկզբանե։




Քոչարյանի զոհերը

Ներկայում, սահմանների «տեղորոշման» արդյունքում թուրքերը վերահսկում են մարզի ճանապարհները եւ գերակա բարձունքները։ Տեղ-տեղ կանգնած են նաեւ ռուս խաղաղապահներ։




ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Սյունիքում եւ ընդհանրապես Հայաստանի համար կառուցվում է անվտանգության նոր համակարգ։ Դա իսկապես այդպես է, բայց հարց է, թե ում համար։ Երեւում է՝ անձամբ իր համար, ռուս-թուրքական վերահսկողությամբ։

Միեւնույն ժամանակ, նա ասում է, թե սա առայժմ դելիմիտացիա ու դեմարկացիա չէ, դրանք առջեւում են, իսկ ներկայում տեղի է ունենում սահմանի որոշակի կետերի տեղորոշում։ «Պատահաբար», դրանք առայժմ այն կետերն են, որոնք առնչվում են պետության համար կենսական ճանապարհներին եւ հանգույցներին։

Անվտանգության նոր համակարգի մասին վարչապետի հայտարարությունը բավական երկիմաստ է, թեկուզ այն պատճառով, որ Սյունիքում արդեն իսկ գործում է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրային բազան եւ ՀԱՊԿ-ի «պատասխանատվության գոտին»։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ են դրանք։


Հադրութը հանձնելուց եւ Բերձոր-Շուշի գծով սահման հաստատելուց հետո Սյունիքի պաշտպանական տոպոլոգիայի առումով իրավիճակը մեղմ ասած խոցելի է հայերի համար։

Սյունիքի սահմաններին տեղի ունեցողին լայնորեն անդրադառնում են ռուսական քաղաքական եւ մեդիա շրջանակներում՝ Ռուսաստանի աշխարհքաղաքական պարտությունից՝ թուրքերին «ներս թողնելու եւ հայերին դավաճանելու» թեզերով, մինչեւ հայերի հանդեպ սպառնալիքներ, ու անվերջ մտահոգություններ, որ ինչ որ ուժեր ուզում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։


Պետդումայի պատգամավոր, Կրեմլի խոսնակներից Կոնստանտին Զատուլինն, իր հերթին, Սյունիքի սահմանային խնդիրների կապակցությամբ ասել է, թե «Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել»:

Հիմա, երբ հայերի պաշտպանական տոպոլոգիայի համար բանը բանից անցել է, երեւի կարելի է այդպես խոսել։ Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, թե եռակողմ հայտարարության կետերը կյանքի չկոչելը հայերի համար ինքնասպանություն կլինի։

Մոսկվայում, դատելով պաշտոնական քարոզչությունից, զգուշանում են, որ հայերն ու թուրքերը կարող են պայմանավորվել ու մնաս բարով ասել, թեեւ Մոսկվայից հայերի հաշվին ստանալով ամեն ինչ՝ թուրքերը կարող են արդեն «սեպարատ» մնաս բարով ասել Ռուսաստանին։

Աղբյուր՝ Լրագիր


от admin

-->