>

Լրատվամիջոցների տվյալներով, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի աշխատանքի դեկտեմբերի 25-ին։ Հայտնի է դարձել, որ Արցախից արգելվում է 18-55 տարեկան տղամարդկանց ելքը, իսկ մյուս քաղաքացիներին թույլատրվում է ելքի վիզա ստանալ։

Ի՞նչ են պատրաստվում անել Ղարաբաղի ու ղարաբաղցիների հետ։ Քայլերի տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ նպատակներ են հետապնդվում՝ Արցախն ամբողջությամբ պոկում են Հայաստանից՝ բացելով տարածաշրջանի լոգիստիկան։ Մասնավորապես, կբացեն օդանավակայանը, կլինեն չվերթներ դեպի Ռուսաստան։




Քոչարյանի զոհերը

Ղարաբաղյան պատերազմը նաեւ տարածաշրջանային լոգիստիկայի փոփոխության պատմություն է։ Անկարան ու Մոսկվան սկսում են «բացել» տարածաշրջանը, ի վնաս Իրանի ու Հայաստանի։




Թուրքիան ու Ռուսաստանը չեն թաքցնում Հայաստանն Իրանից բաժանելու, Հայաստանի տարածքով Նախիջեւանից ճանապարհի անցկացման մտադրությունը, եւ հենց դրանով է պայմանավորված Սյունիքում «դեմարկացիան»։ Արդեն խոսում են, որ Բաքուն դեմարկացիայի ժամանակ կստանա նաեւ «Մեղրիի միջանցքը»։

Բացի այդ, Բաքուն արդեն մի քանի ճանապարհ է կառուցում Ղարաբաղի տարածքում՝ Հորադիզից Հադրութով դեպի Շուշի։ Ալիեւը խոստանում է երկաթուղի կառուցել մինչեւ Ստեփանակերտ։ Բաքուն դեմ չէ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը (այն Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում գրանցվելու է որպես ռուսակա՞ն, թե՞ ադրբեջանական օդանավակայան)։


Արդյունքում Հայաստանը կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ՝ սահման ունենալով միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Արցախը կդառնա մեծ «կայարան» Մետաքսի ճանապարհի թուրքական հատվածի վրա։ Բայց դրա համար Արցախում պետք է լինի որոշակի թվով հայ բնակչություն, եւ դա կապահովի Ռուսաստանը, որը կբացի նրա համար «օդային փականը»։


Հրադադարի հաստատումից հետո Հայաստանի ու Արցախի իշխանություններն սկսեցին կոչ անել արցախցիներին վերադառնալ տուն։ Հենց «կրիտիկական մեծամասնությունը» վերադարձավ, իշխանությունները որոշեցին սահմանափակել տղամարդկանց ելքը երկրից։

Արցախիցները դեռ դուրս չեն եկել շոկից եւ ընդունում են բոլոր անմիտ որոշումները, որոնք կայացվում են Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Աղդամում եւ լուռ «ստորագրվում» Երեւանում։ Ստեփանակերտում դժվար է որոշել, թե ով է իշխանությունը։

«Միացում» նախագիծը ժամանակավոր փակվում է, սկսվում է «բաց տարածաշրջան» նախագիծը։

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->