>

Slim.am-ը գրել է.

ՆԱՏՕ-ն մտադիր է Թուրքիայի դերը փոխարինել Հունաստանով, հիմնելով նոր ռազմաբազա Հունաստանը կարող է ստանձնել Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշինքի առաջատար օդային nւժերի համար Միջերկրական ծովի արևելքում:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հաղորդում «Ահվալ»-ը հղում անելով Պենտագոնի հետ կապված ռազմական լրատվական կայք էջին:





Հունաստանի կողմից ձեռք բերված Ամերիկայի արտադրած F-35 կործանիչները, որոնք զուգորդվում է առավել քան 100 F-16 կործանիչ ունեցող իր ռազմաօդային nւժերով, Հունաստանին կդարձնի ՆԱՏՕ-ի համար Միջերկրական ծովի հարավային թևում կարևոր կետ:

Հիշեցնենք Աթենքը գործարք է կնքել Վաշինգտոնի հետ 5-րդ սերնդի առաջատար կnրծանիչները գնելու նպատակով ու արդեն ստացել է 6-ը, որոնք ի սկզբանե նախատեսված էին Թուրքիային վաճառելու նպատակով:


Ամերիկան 2019 թվականին հեռացրեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային F-35-ի գնումների ծրագրից ՝ վրեժխնդիր լինելով Թուրքիայի կողմից ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանnւթյան համակարգերը գնելու համար:

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ «Ս-400»- ը, որը Թուրքիան փորձարկել է հոկտեմբերին, սպառնnւմ է իր պաշտպանական ցանցի անվտանգությանը:

Այս համատեքստում Թուրքիայի առավել ջերմ հարաբերությունները ՌԴ-ի հետ ու Եվրամիության հետ տարաձայնությունները Հունաստանին դաձնում են առավել գրավիչ թեկնածու Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի համար:


от admin

-->