>

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը գոհ է քարոզարշավի ընթացքից։


Մարությանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Ավան վարչական շրջանից։ Այնտեղ  լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քաղաքացիներն իսկապես հետաքրքրված են ընտրություններով։








Քոչարյանի զոհերը

«Մեծ հույսեր կան, մարդիկ սպասում են, որ լինելու են փոփոխություններ, և սա ավելի է պարտավորեցնում։ Եթե մարդիկ իրենց քվեն տան մեր ուժին, ապա սա ավելի է պարտավորեցնում, որ ամեն օր, ամեն ժամ աշխատենք ու լուծենք այն բոլոր խնդիրները, որոնք մեր քաղաքը կդարձնեն մեր երազանքների քաղաքը»,- նշեց նա։

Մարությանը, անդրադառնալով ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զորհրաբյանի երեկվա հայտարարություններին և բանավեճի հրավիրման տոնին, նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում և քարոզարշավին հանդես է գալիս իր ոճով։


«Ինչ վերաբերում է բանավեճին, ասեմ, որ ես առաջին օրվանից հայտարարում եմ, որ պատրաստ եմ բանավիճել, սակայն չեմ տալու նախապատվություն ինչ-որ մի ուժի։ 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպեոնենտների հետ։



Կոչ եմ անում բոլորին, որ մենք 12 թեկնածուներով հավաքվենք, զրուցենք, բանավիճենք, որովհետև ինձ համար բոլորը հավասար են»,-հավելելով, որ  քարոզարշավի մասնակից ուժերից որևէ մեկի հետ առանձին չի բանավեճի։

Աղբյուր՝ Irakanum.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->