>

Հայաստանում քաղաքական պայքարը մղվել է ճահիճ, որտեղ քննարկվում է ամեն ինչ, բայց ոչ երկրի համար կարեւոր խնդիրներ։ Հայաստանի օրակարգը՝

սահմաններ, ինքնիշխանություն, Արցախ, քննարկվում են ոչ թե քաղաքական, այլ ուրիշ տարածությունում, որը հնարավորություններ է բացում Հայաստանում նոր իրականության ի հայտ գալու համար։




Քոչարյանի զոհերը

Հրապարակ թերթի տվյալներով, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլ նաեւ մտադիր է հերթով պատժել նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը։ Առաջին հերթին պատժվելու են համայնքապետերը։ Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել քրեական գործեր հարուցել համայնքների ղեկավարների նկատմամբ։




Ամբողջ հարցն այն է, որ պատերազմի արդյունքում ոչինչ չի փոխվել Երեւանի կենտրոնի «քաղաքական գործիչների» համար, բայց ամեն ինչ փոխվել է Օպերայի շրջակայքից դուրս ժողովրդի համար՝ մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի, անվտանգությունը սպառնալիքի տակ է, թուրքերի ու ռուսների հետ բանակցում են համայնքների ղեկավարները, առանց կենտրոնական իշխանության ներկայացուցիչների։ Երկրում չկա իշխանություն, եւ ժողովուրդը ստիպված է ինքնակազմակերպվել պաշտպանվելու ու իրենց իրավունքների պաշտպանության համար։


Դա էլ հենց իսկական ընդդիմությունն է, եւ Փաշինյանի կառավարությունը դրանից ավելի շատ է վախենում, քան ամորֆ 17-ի ձեւաչափից։ Պետական իշխանության բացակայության պայմաններում համայնքների ղեկավարներն ստիպված են ավելի լայն գործառույթներ ստանձնել։ Կան նախադրյալներ ենթադրելու, որ Հայաստանում իսկական իշխանությունը հիմա ձեւավորվում է Երեւանից դուրս։

Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել մտնել Սյունիք, հոգեւորականը չի սեղմել նրա ձեռքը, իսկ դա նշանակում է, որ իշխող ուժի ու 17-ի ազդեցությունն ինչ-որ պահի կարող է սահմանափակվել Երեւանի կենտրոնով։


Այն օրը, երբ տեղական ինքնակառավարման մարմինները գիտակցեն իրենց իշխանության ուժը եւ դադարեն ենթարկվել կենտրոնին, Հայաստանում իրողությունները կփոխվեն, եւ Երեւանում իշխանությունը կվերածվի գետտոյի։

Հնարավոր է, դա դառնա ինքնիշխանության վերականգնման սկիզբը, որովհետեւ «էլիտան» Հայաստան է համարում միայն Երեւանի կենտրոնի հինգ փողոցները, եւ Տերյան փողոցում հին շենքի պահպանման համար, որը կապված է մանկության հիշողությունների հետ, «էլիտան» պատրաստ է հանձնել ողջ «գավառը»։ Արցախն արդեն տվել են, հերթում Սյունիքն ու այլ հողերն են, որի նկատմամբ «իրավունք» ունեն բոլորը, բացի հայերից։

Մարզերի բնակիչները, վերջապես, պետք է մերժեն այդ արատավոր կոնցեպցիան եւ իրենց սեփական հողի տերը զգան։ Սյունիքում այդ ավանդույթը կա վաղնջական ժամանակներից։

Сообщение Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->