>

Shamshyan.com-ը գրում է. Այսօր, դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝

բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 փրկարարական ջոկատը և մարզային




Քոչարյանի զոհերը





փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մանուկ Պ․-ն է, ով Աշտարակի կամրջից իրեն ցած է նետել։ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով


տեղակալ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ՝ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որով ինքնասպանություն գործած տղամարդը կանգնել է Աշտարակի կամրջի վրա, ապա իրեն ցած նետել։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կամրջի վրա ծառայություն են

կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն կամրջի վրա և խցանում տեղի չունենա։


Shamshyan.com writes. Today, on December 26, a tragic incident took place in Aragatsotn region. At around 11:30, the Ashtarak Police Department received a call that there was a man’s body under the Ashtarak bridge. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the operative group of the Ashtarak Police Department headed by the head of the department Ruben Nersisyan arrived operatively. Valeri Baghyan, Deputy Head of the Aragatsotn Regional Police Department, also arrived. Th

e Ashtarak Rescue Unit No. 19 of the Aragatsotn Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations and the operative group of the Regional Rescue Department arrived at the scene. Hovsep Hovhannisyan, Senior Investigator in the Aragatsotn Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, is currently investigating the scene. The police and investigators found out that the deceased was 34-year-old Manuk P., a resident of Armavir region, who threw himself from the Ashtarak bridge. The operative group of the Ashtarak Police Department, headed by

Hovhannes Azaryan, Deputy Head of the Department, found a Toyota Camry car on the bridge, with which the man who committed suicide stood on the Ashtarak Bridge, then threw himself down. The Aragatsotn Regional Investigation Department is preparing materials on the fact. On the investigator’s instruction, the car was taken to a special guarded area of ​​the Ashtarak Police Department. The bridge is being serviced by the officers of the 1st platoon of the 2nd officer battalion of the Traffic Police together with the officers of the Juvenile Affairs Dep

Сообщение Ահասարսուռ դեպք Հայաստանում. Ջահել ջիվան տղան ինքն իրեն սպանեց. պատճառը… появились сначала на .


от admin

-->