>

Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ: Այդ մասին գրել է azertag.az-ը:


«Արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը ոչ տեղին և անհեթեթ հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Նախ և առաջ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը պատահական անձ է և միջազգային քաղաքականության մասին պատկերացում չունի: Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ: Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը:








Քոչարյանի զոհերը

Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը:


Հասիմովը նաև նշել է, որ «Փաշինյանի նոր բռնապետական վարչակարգը Հայաստանը մղում է դեպի անդունդը»: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահի որդի Հեյդար Ալիևը զորակոչվել է Ադրբեջանի ամենամարտունակ զորամասերից մեկը:



Իր հայտարարության վերջում էլ Ազեր Հասիմովը սպառնացել է, որ եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, ապա իրենք «խորհուրդ են տալիս նրան քիթը չմտցնել Ադրբեջանի ներքին գործերի մեջ»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->