>

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը
ֆեյսբքյան իր էջմ գրել է.

«ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336 Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին:

Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով:




Քոչարյանի զոհերը

Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ` այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն իրավական, կողմը:




ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:
Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք չի փակվել հայակա’ն օդնավեր համար:

Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:

Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի:


Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը:

Եվ բոլոր դեպքերում և’ օդանավը, և’ ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը:

Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդսնավակայան, անկախ պատճառներից, օդաչուները օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում:


Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով:

Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով:

ՀՀ տարածքի վրայով թռչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից:

Հարցը դուրս է քաղաքական դաշտից

Դիտեք նաև՝

Сообщение ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին․ Ինչ է տեղի ունեցել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->