>

Ավան վարչական շրջանում ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր համար այսօր դժվար է լինելու խոսել:


«Այս թաղամասում հոգիս տակնուվրա եղավ: 2017 թվականի ավագանու ընտրությունների առաջին օրը ես քաղաքապետի թեկնածու էի: Այս թաղամասում մի տարօրինակ ու խորհրդանշական բան տեղի ունեցավ:








Քոչարյանի զոհերը

Մենք անցնում էինք կրպակների արանքով, չգիտեմ էդ օրը մարդիկ ինչ էին լսել, ինչ էին իմացել, անընդհատ հաց էին հյուրասիրում մեզ, հացի փուռը, խանութը, սննդի կետը, մի քաղաքացի հաց հյուրասիրեցին մեզ: Եվ դա իսկապես շատ խորհրդանշական և ինձ համար անմոռանալի պահ էր:

Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք կովկասցի ենք, հայ ենք և հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք:


Եվ ինձ թվում էր, որ ես այդպես զգում էի, որ այդ հացով ես ուխտ եմ կնքում մեր ժողովդի հետ և այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, որ այդ հացը հարամ չի արված և դու հաղթել ես, իմ ժողովուրդ, դու հաղթել ես:



Եվ այդ ուխտն այսօր նոր փուլ է մտնում, այն գոյություն է ունենալու հավիտյան, որովհետև Հայաստանում այսուհետ գոյություն է ունենալու միայն ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->