>

Շատերը կհիշեն, որ Գորիսի Ակներ գյուղի բնակիչներից Էդգարն իր կովը մnրթել էր՝ բաժանելով զինվորներին՝ մեր բալեքին՝ որպես մատաղ:




Քոչարյանի զոհերը

Նյութը տեսնելով, մի քանի գեղեցկուհիներ որոշել են պարոն Էդգարին փոխհատուցել իր բարության համար՝ նրան անսպասելի նոր կով նվիրելով:




Սոնյա Անդոնէանն իր սոցհարթակում գրել էր պապիկին օգնելու իր գաղափարի մասին, որը միանգամից իրականություն է դարձել նախաձեռնության շուրջ հավաքված կամավոր հայուհիների շնորհիվ:

Ընդ որում հաշված ժամերի ընթացքում հավաքվել է ավելի շատ գումար, քանի պետք էր նոր կով գնելու համար:



Ավելացած գումարը փոխանցվել է 1000 + հիմնադրամին:

Այս մասին Սոնյա Անդոնէանը մանրամասն տեղեկություն է հանրայնացրել իր էջում՝ նշելով բոլոր նրանց, ում շնորհիվ այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն է դարձել:

Սոնյա Անդոնէանը նաև նշել է, որ սա իրենց թիմի առաջին բարեգործական նախաձեռնությունն էր, որը պսակվել է հաջողությամբ:

Սակայն նաև նշում է, որ այն առաջինն է, բայց վերջինը չէ: Շարունակական է լինելու:


от admin

-->