>

Լավրով-Չավուշողլու ռուս-թրքական բանակցություններ Սոչիում | AFP

Շարունակում ենք վերլուծաբան ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ մեկնաբանության շարքը Հայաստանի շուրջ ծավալված ռուս-թրքական շփումների վերաբերյալ 

– Շատ մտահոգիչ նոր տարրեր են ի հայտ գալիս: Անտառաշատ լեռնային գոտում պատսպարվող հայ զինյալների մասին տեղեկությունները ուղղակի կհաղորդվեն Բաքվին՝ պատժիչ գործողություններ ծավալելու նպատակով: Մոսկվա-Անկարա թեժացող կապի հանգամանքով Հայաստանի արցախյան եւ ոչ միայն արցախյան մասի վրա մահացու վտանգ է կախվում: 1921-2021 արյունոտ հոբելյանին ընդառաջ սպասվում են նոր հարձակումներ Հայաստանի վրա




Քոչարյանի զոհերը

Դեկտեմբերի 29-ին Սոչիում կայացած Լավրով-Չավուշoղլու համդիպմանը ընդառաջ, որը պիտի նախապատրաստի 1921 թ. Մոսկովյան պայմանագրի 100-ամյա հոբելյանին նվիրված Պուտին-Էրդողան հանդիսավոր հանդիպումը, ՌԴ ԱԳՆ տարածել է ավելի քան անկեղծ մի տեքստ: Մեջբերենք Հադրութի եւ Շուշիի վիճարկելի շրջանին վերաբերող հատվածը լրիվ.




«Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը:

Մենք (ՌԴ կառավարությունը, ՊԴ) այս կենտրոնը համարում ենք հետհակամարտային կարգավորման օժանդակ մի տարր, ի հավելումն ռուս խաղաղապահների առաքելությանը և այլ գործողություններին: Նրա խնդիրները, ինչպես հայտնի է, ներառում են իրավիճակի մոնիտորինգ՝ տեսողական դիտարկման մեթոդների միջոցով, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ խախտումների վերաբերյալ տվյալների հավաքում, ամփոփում և ստուգում»:


Նշենք, որ ի տարբերություն Մոսկվայի, Բաքուն եւ Անկարան ռուս-թրքական մոնիտորինգը  համարում են անմիջապես Բաքվի ԶՈՒ օժանդակող ինքնուրույն մարմին: Այսպես թե այնպես, մոսկովյան թույլտվությամբ, այժմ թրքական TAI Anka անսպառազեն հետախուզական ԱԹՍ-ների համար ողջ Արցախի շրջանի օդը բաց է լինելու, իսկ իրազեկման կապուղիները Աղդամի հետ՝ անարգել:

Աղդամը, ինչպես եւ ողջ Արցախը, հիշեցնենք ՌԴ նախագահ Պուտինի չդադարող հայտարարությունները՝ այսպես կոչված «Ադրբեջանի» անբաժան մաս են, ուստի հաղորդակցությունը Աղդամից Բաքու եւս անարգել է: Այսպիսով, Բաքուն եւ Անկարան Ռուսաստանի թույլտվությամբ հնարավորություն են ստանում արգելափակել հայկական որեւէ նախաձեռնութուն Արցախում եւ սահմանակից Սյունիքում:

Ուշագրավ է, որ Արցախում Թուրքիայի կողմից տեղաբաշխվող ահաբեկչական բանդաների եւ ընտանիքների մասին Ռուսաստանը ընդամենը հայտարարություններ է անում՝ այն էլ առանց Թուրքիայի հիշատակման:


Ռուսաստանի նախաձեռնությամբ Լավրովյան ծրագրի շրջանակներում սանձազերծված արցախյան երկրորդ պատերազմը էլ ավելի է ընդգծել Ռուսաստանի փաստացի ստորադաս դերը Անկարայի հետ հարաբերություններում:

ԱՀ ԱԽ քարտուղար Բալասանյանի լավատեսական վերջին հայտարարությունները «թամաշաների» մասին, ըստ երեւույթին, կոչված էին մեղմելու ռուս–թրքական հակահայ ծրգրերի շոկային ազդեցությունը հայ հանրության վրա:

Դեպի հոբելյան սերտացող 100ամյա թշնամական կապերը էլ ավելի սպառնալից են դառնում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի «անկեղծացումից» ակնհայտ դարձած իրողությամ

Առկա է հուզական ձգձգվող հոգեվիճակ կամ պատերազմող երկրի կարգավիճակին՝ հատկապես արտաքին հարաբերությունների բաժնով ի սկզբանե անհարիր ընդհանուր պատկեր:


от admin

-->