>

Խոյ: 1. Երջանկությունը մտերիմ մարդիկ են: Հարստությունը գալիս և գնում է, իսկ ընկերները և մտերիմ մարդիկ մնում են Ձեզ հետ: Գնահատեք սերը և ընկերությունը: 2. Երբեմն անհրաժեշտ է վերցնել և բաց թողնել ինչ-որ բան, որպեսզի երջանիկ դառնաք: 3. Պրոբլեմը լուծելու ամենալավ մեթոդը՝ խուսափել դրա հետ հանդիպումից:

Ցուլ: 1. Մենք բոլորս հավասար ենք, և ոչ ոք իրավունք չունի իրեն գերմարդ անվանելու: 2. Որպեսզի մարդիկ հարգեն Ձեզ, անհրաժեշտ է, որ Դուք հարգեք նրանց: 3. Գնահատեք նրանց, ովքեր բացում են Ձեր առաջ իրենց հոգին:

Երկվորյակներ: 1. Էգոիզմը երբեք գին չի ունենա, որովհետև այն նվիրում է միայն իշխանության րոպեական զգացողություն, լավ տրամադրություն, հարստություն: 2. Սուտն այն է, ինչը կարող է Ձեզ փրկել միայն հիմա, բայց չի կարող ազատել պրոբլեմներից: 3. Հեռատեսությունը ոչ միայն իմաստուն մարդկանց ընտրությունն է, այլ նաև նրանց, ովքեր գնահատում են իրենց ժամանակը:




Քոչարյանի զոհերը

Խեցգետին: 1. Յուրաքանչյուր վատ բան պահանջում է հատուկ վճար: Ցավ պատճառելն անպատիժ չի մնում: 2. Մի ձևացրեք, որ Դուք ավելի լավն եք, քան կաք: 3. Ագահությունը սպանում է Ձեր մեջ մարդուն, այն ընդունակ է դարձնել Ձեզ միայնակ և դժբախտ:





Առյուծ: 1. Ամենակարևոր կարողությունը կյանքում ինքն իրեն ուրիշ մարդու տեղը դնելու կարողությունն է: 2. Ծախսել պետք է այնքան, ինչքան Դուք կարող եք Ձեզ թույլ տալ, այլ ոչ թե այնքան, ինչքան պահանջում է կարգավիճակը: 3. Յուրաքանչյուր վատ, ինչպես նաև լավ բան անցնում է:

Կույս: 1. Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել: 2. Երբեմն անհրաժեշտ է ռիսկի գնալ, եթե ուզում եք երջանիկ լինել: 3. Անհրաժեշտություն չկա, որպեսզի Ձեզ ուրիշ մարդիկ աջակցեն: Դուք ամեն ինչ կարող եք անել առանց օգնության:


Կշեռք: 1. Ամեն ինչ լավ կլինի, քանի որ կյանքը ոչ թե սև և սպիտակ գծեր են, այլ՝ շախմատի տախտակ: 2. Մի պահանջեք շրջապատից այն, ինչ չեք կարող պահանջել ինքներդ Ձեզանից: 3. Հոգին միշտ մարմնից կարևոր է: Մտքերը միշտ գործողություններից ավելի կարևոր են: Մտքերը նյութական են:

Կարիճ: 1. Եթե Դուք նույնիսկ միայնակ փոխեք աշխարհը դեպի լավը, դա չի կարող լինել առիթ ուրիշներին ցուցում տալու, թե ինչ պետք է նրանք անեն: 2. Խորհուրդ տվեք միայն այն ժամանակ, երբ Ձեզ խնդրում են դրա մասին: 3. Եթե Դուք ինչ-որ մեկին ցավ եք պատճառել, մի վիրավորվեք այդ մարդուց այն բանի համար, որ նա ի պատասխան Ձեզ ցավ կպատճառի:

Աղեղնավոր: 1. Դիվանագետ մարդիկ շատ ավելի հաջողակ են, քան էգոիստները: 2. Գնահատեք օգնությունը: Մի չարաշահեք հյուրասիրությունը, վստահությունը, եթե չեք ուզում, որ Ձեզ ատեն: 3. Մի դասեք Ձեզ ուրիշներից բարձր. Դուք թերություններ ունեք:



Այծեղջյուր: 1. Իդեալական մարդիկ չեն լինում: Ինչքան մոտ լինեք իդեալական կերպարին, այնքան ավելի ձանձրալի կթվաք: 2. Փոփոխությունը նորմալ է: Ամեն ինչ փոխվում է՝ տիեզերքը, աշխարհը, մարդիկ: 3. Ամբողջ անցյալը պետք է մնա անցյալում:

Ջրհոս: 1. Մենք գիտակցում ենք, թե ինչ է իսկական սերը և ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գնահատել օգնությունը և ուշադրությունը: 2. Միայն դառնալով լավագույնն ինչ-որ բանում՝ կարելի է հասնել հաջողության: 3. Երբեք մի ցածրացրեք մարդկանց, առավել ևս՝ ուրիշների ներկայությամբ, եթե չեք ուզում պրոբլեմներ ունենալ հետագայում:

Ձկներ: 1. Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ եք ուզում: 2. Ընտանիք պետք է բոլորին: Սովորեք գնահատել Ձեր հարազատներին և այն ամենը, ինչ նրանք անում են Ձեզ համար: 3. Կյանքը խաղ չէ մեկ դարպասի վրա: Սովորեք զոհաբերել ինչ-որ բան:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->