>

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Կարտոֆիլ 1 կգ,
  • Կարագ 4 ճաշի գդալ․,
  • Խնկունի 1-2 թեյի գդալ,
  • Ծովի աղ 1 թեյի գդալ,
  • Հավի արգանակ 250 մլ,
  • Սխտոր 3 ատամ,
  • Սև պղպեղ (աղացած):




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը․




Պյուրեի կարտոֆիլը լավագույնն է այս ուտեստի պտրաստման համար: Եփելուց հետո ներսը պետք է լինի փափուկ: Կլպեք բանջարեղենը և կտրեք կտորներով մոտ 2 սմ հաստությամբ:

Առանձին ամանի մեջ հալված կարագը խառնեք չորացրած խնկունիի կամ ուրցի, ծովային աղի և մի պտղունց պղպեղի հետ: Լցրեք խառնուրդը կարտոֆիլի վրա և լավ խառնեք ձեռքերով:


Կարտոֆիլի կտորները միմյանցից կարճ հեռավորության վրա դրեք տապակի մեջ: Պատրաստեք դրանք 250 աստիճանում տաացված ջեռոցում 15 րոպե:


Դրանից հետո կարտոֆիլները շրջեք մյուս կողմին և եփեք ևս 15 րոպե: Երբ ոսկեգույն դառնա, արգանակը լցրեք տապակի մեջ և ավելացրեք սխտորի կտորները:

Պատրաստման գործընթացում ուտեստին կարող եք ավելացնել նաև այլ համեմունքներ: Օրինակ՝ նման կարտոֆիլը լավ համակցված է պապրիկայի, կիտրոնախոտի և չոր խոտաբույսերի հետ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ խորոված կարտոֆիլ, որը պարզապես հալվում է բերանում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->