>

Սովորական դափնու տերևն օգնում է ինձ վերականգնել մաշկի առաձգականությունն ու թարմությունը: Ես այն օգտագործում եմ ոչ միայն որպես համեմունք, այլ նաև կոսմետիկ նպատակներով (դեմքի դիմակների, լոսյոնների, մազերին փայլ հաղորդելու համար):

Դեմքիս մաշկի գեղեցկությունը պահպանելու համար թանկ միջոցները փոխարինում եմ ձեռքիս տակ եղած մատչելի ապրանքներով, որոնք նույնպես արդյունավետ են:

Ինչպե՞ս օգտագործել դափնու տերևը․




Քոչարյանի զոհերը

Դափնու տերևը հիանալի տոնայնացնում է մաշկը, պայքարում ազատ ռադիկալների դեմ, երկարացնում երիտասարդությունը: Այն նույնպես օգտակար է մազերի համար:


Յուրաքանչյուր անգամ գլուխը լվանալուց հետո, որպեսզի մազերն առողջ, խիտ տեսք ունենան, ես ողողում եմ դափնու տերևների բուժիչ խառնուրդով:




Այս  թուրմն օգտագործում եմ նաև դեմքի և պարանոցի հատվածների համար՝ որպես թարմացնող տոնիկ վաղաժամ կնճիռների առաջացման դեմ: Դրա համար անհրաժեշտ կլինի 10 գրամ դափնու տերև և 200 գրամ եռացող ջուր: Այս խառնուրդը  թրմեցնում եմ 2 ժամ:

Հետո այս թուրմով բամբակյա բարձիկների օգնությամբ սրբում եմ դեմքս և պարանոցս օրը 2 անգամ մեկ շաբաթ, առավոտյան և երեկոյան, նախքան կրեմ քսելը:


Թուրմը պահում եմ զով տեղում (սառնարան): Այս խառնուրդը կարելի է օգտագործել մազերը ողողելու համար՝ կես կիտրոնի հյութ ավելացնելով: Այն պայքարում է մաշկի բորբոքային ցանի, պզուկների դեմ:

Ինչպես պատրաստել դեմքի, պարանոցի և ձեռքի դիմակ․

Անհրաժեշտ է մանրացնել 8 գրամ դափնու տերևը, չոր զանգվածը լցնել ձիթապտղի յուղի մեջ 100 գրամի չափով, ապա ավելացնել 2 ճաշի գդալ վարսակի ալյուր:


Այնուհետև անհրաժեշտ է խառնել բաղադրիչները, տասնհինգ րոպե դիմակը քսել դեմքի և պարանոցի մաքուր մաշկի վրա (կարող եք նաև ձեռքերին):

Պահանջվում է կրկնել ընթացակարգը շաբաթական 2 անգամ:

Յուղ դափնի տերևից․

Դափնու տերևից բուժիչ յուղը կարելի է պատրաստել տանը: Այս միջոցը կօգնի ազատվել թեփից և գլխամաշկի բորբոքումից: Ձեզ հարկավոր է 100 գրամ ձիթապտղի յուղ և 15 գրամ մանրացրած դափնու տերևներ: Պատրաստված զանգվածը պետք է մի քանի օր թրմեք մութ տեղում: Դրանից հետո խառնուրդը պետք է զտվի և պահվի սառնարանում:

Յուղն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մի փոքր տաքացնել, ապա քսել մազերի արմատներին, մի ժամ հետո լվանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ինչպես եմ օգտագործում դափնու տերևը դեմքի և մազերի համար. մաշկը փայլում է, իսկ մազերը մետաքսանման են դառնում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->