>

Բաղադրիչներ: Բիսկվիթի համար՝ ձու — 6 հատ, շաքարավազ — 160 գ, մեղր — 2 ճ/գ, ալյուր — 190 գ

Միջուկի համար՝ խտացրած կաթ եփված — 1 տուփ, կարագ — 150 գ: Ջնարակի համար՝ շաքարավազ — 4 ճ/գ, ջուր — 6 ճ/գ, կակաո — 20 գ, կարագ — 30 գ




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը` Ձվերը, շաքարավազն ու մեղրը նվազագույնը 10 րոպե հարում ենք, մինչև ստանանք խիտ, սպիտակ զանգված (խմորը մոտ 4 անգամ պետք է ավելանա): Այնուհետև զգուշորեն ալյուր ենք լցնում և վերից-վար շարժումներով խառնում:
Լցնում ենք ձևամանի մեջ:





Թխում ենք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք․ եթե այն բիսկվիթի միջից չոր դուրս գա, ուրեմն՝ բիսկվիթը պատրաստ է: Բիսկվիթը սառեցնում ենք, այնուհետև ձևամանից հանում:

Եփած խտացրած կաթը հարում ենք 150 գ կարագի հետ: Բիսկվիթը բաժանում ենք 3 շերտի և յուրաքանչյուր շերտը պատում կրեմով: Վերջին շերտի վրա կրեմ չենք քսում: Պատրաստում ենք ջնարակը: Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում, ավելացնում ենք շաքարավազը, ջուրն ու կակաոն։


Մոտ մեկ րոպե թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։
Տորթի վերնամասում ջնարակ ենք լցնում և մեջտեղի հատվածում ընկույզ ցանում: Կարող ենք անմիջապես համտեսել: Բարի ախորժակ:



mexrov-biskvit-7

Ի դեպ, կարող եք բիսկվիթ պատաստելիս ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձին հարել, այնուհետև միացնել իրար։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->