>

Ժող էս ինչ մի ՙՙակտուալՙՙ թեմա եք գտել ՝ Ամանորը նշել, թե չնշել Նոր Տարին համարվում է ընտանեկան տոն Ամենքը ազատ են իրենց որոշումներում և ոչ մեկը բարոյական իրավունք չունի մյուսին մեղադրելու

Մենք մեր ընտանիքով որոշեցինք ոչ մի ձևի չնշել, ես այդպես գտա ճիշտ

 




Քոչարյանի զոհերը

Ընտանիքներ կան,որտեղ փոքր երեխա կա.Նրանք անհամբեր սպասել են այս օրվան ՝ տոնածառ զարդարել,ձմեռ պապին դիմավորել,նվերներ ստանալ.




Օջախներ կան,որտեղ տարեց մարդիք են ապրում,նրանք էլ մտածում են յուրովի,գուցե իրենց վերջին Նոր Տարին է,ուզում են կյանքից առավելագույնը ուրախ պահեր տանել, հյուրեր ընդունել, զավակների, թոռների ուրախությամբ ուրախանալ

Մի քանի օր առաջ ընկերս զանգեց, թե Գյումրիում,իրենց մայլի ռեստորաններից մեկում հավաքույթ է,բարձր երաժշտության ուղեկցությամբ.


Հա ի՞նչ, կարող է ընտանիքի միակ տղեն է վերադարձել պատ երազմից,վիրավոր,կամ հաշմված ու նշանդրեք են անում

Ժողովուրդ ջան ցա վն ու վի շտն էլ ամենքը յուրովի են տանում,սաղըս էլ մեր ուղեղներով ենք առաջնորդվում ու պատասխանատու ենք մեր խղճի առաջ.


Հարգանքը տոնածառ դնելու կամ չդնելու մեջ չէ,կոկորդիլոսի կամ հնդկահավի մեջ չէ Ում ինչպես հարմար է,այնպես էլ դիմավորում է Ամանորը

Մենակ մի բան եմ խնդրում ժողովուրդ ջան,ձեր տներում ինչ ուզում եք արեք, դրսում սալյուտ չխփեք,մեկ էլ էդ մուզիկալնի ցենտռի զվուկը կամացցըրեք,հարևանի ջահել-ջիվան տղեն իր կյանքը հանուն ձեր այսօրվան զոհաբերեց

Սա իմ կարծիքն է,կարող եք չհամաձայնվել,բայց քարով չզարգեք

Ավագ Պապոյանի Ֆեյսբուքյան էջից։

Сообщение Հարգանքը տոնածառ դնելու կամ չդնելու մեջ չէ․ Ամենքը ազատ են իրենց որոշումներում․ Մենակ մի բան եմ խնդրում ժողովուրդ ջան․․․ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->