>

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան, Արտակ Զեյնալյանը:

«Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։




Քոչարյանի զոհերը

Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:


Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:




Այսպիսով. մեր կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք:

Որպես Ամանորի և Սուրբ ծննդյան խոսք. մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց պարտքը պետության և հայրենիքի առջև կատարած անձանց, խոնարհվում ենք նրանց առջև՝ գործած սխրանքների ու հերոսությունների, արիության ու տոկություն համար, ինչպես նաև կրած զրկանքների ու տառապանքների համար:

Ջանք չենք խնայելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու, նրանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները վրականգնելու համար. բոլորիս՝ իմաստնություն և գործելու եռանդ։


Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»,- նշվում է հաղորդագրությունում:

On the protection of the rights of Armenian prisoners in the European Court
27.09.2020 The European Court of Human Rights on 15.12.2020, 16.12.2020, 21.12.2020, 22.12.2020, 30.12.2020 upheld our applications in the case of the protection of the rights of detained servicemen during the large-scale war against Artsakh initiated by Azerbaijan. apply urgent measures to these 23 persons. Human rights activist Artak Zeynalyan announced this on his Facebook page.


The mentioned persons are: Aram Guyumjyan, Arman Ashpakhyan, Leon Mkrtchyan, Leon Hovhannisyan, Gorg Gasparyan, Erik Gasparyan, Gorg Manukyan, Gnel Petrosyan, Leon Tosunyan, Samvel Shukhyan, Grigor Saghatelyan, Haykaz Hovhannisyan, Karen Vardanyan Hrayr Tadjosyan, Andranik Manukyan, Argam Hunanyan, David Voskanyan, Seyran Tamrazyan, Sasun Petrosyan, Gagik Mkrtchyan and Yurik Poghosyan.

Our allegations of the capture or arrest of the above individuals are based on a number of pieces of evidence, including videos.

The European Court of Human Rights has requested documented information from the Government of Azerbaijan on the fact of their detention, their location, conditions of detention and medical care. The court set deadlines accordingly for providing the required information.

Thus. The applications submitted by us to the European Court protect the rights of 80 military servicemen in captivity and arrested civilians. 18 of them have already returned to their homeland.

As a New Year խոս Christmas word. We express our gratitude to the people who did their duty to the “homeland” of the state, we bow to them for their heroism and heroism, courage and endurance, as well as for the hardships and sufferings they suffered.

We will spare no effort to identify all the captives, to return them to their homeland, to restore their rights and those of their families. All of us – wisdom եռ energy to act.

Сообщение Շատ լավ լուր մեր գերիների մասով. տեղեկացանք, որ …. появились сначала на .


от admin

-->