>

նիկոլը անհաջողակների և անհաջողությունների սիմվոլն է ու առաջնորդը.

Երբ դու կյանքում երբեք ոչ մի աչքի ընկնող բանի չես հասել՝ քեզ մնում է 2 ճանապարհ. կամ դառնալ մեծ ու հաջողակ մի երևույթի մասնիկ և դրանով թե քո մասնակցությունը բերել տվյալ երևույթի հաղթանակին, թե բավարարել ռեալիզացված լինելու քո ամբիցիաները, կամ նախանձել:

Թվում է, թե «նախանձը» այն վատ բաներից է, որ մարդկանց կողմից միշտ պետք է որ փնովվեր: Բայց արի ու տես, որ նախանձողների բանակը մեզանում ամենամեծն է: Եվ ըստ այդ՝ անհաջողակների բանակը նույնպես: Անհաջողակները միշտ փորձում են գտնել պատճառ, թե ինչու իրենց մոտ չստացվեց: Ցանկը մեծ է. Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Ելցինը, Պուտինը, Սաշիկը, Մերսեդեսի «յաշիկը», հարկայինը, մաքսայինը, թաղայինը, վերևի հարևանը, հորոսկոպի նշանը, դուրս քաշող հանող տատմերը, Սուրենյանն ու սնդիկի սյունը վերջապես: Իսկ հաջողության ձգտողների համար կա 3 նախապայման՝ կրթություն, աշխատանք ու թասիբ:

Կրթություն, աշխատանք ու թասիբ: Անհնար է այս 3 բաների տերը չհասնի հաջողության: ԲԱՑԱՌՎԱԾ է: ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Ես, չունենալով մեծ հնարավորությունների տեր ծնողներ, կամ արյունակից հարազատներ, բացառապես այդ 3 գործոնների շնորհիվ, Գյումրիի իմ տնակից հասել եմ մինչև Արմենիա ՀԸ գլխավոր պրոդյուսերի պաշտոնին: Աշխատել եմ 7 տարի և 7 տարվա ընթացքում Արմենիա ՀԸ-ն եղել է բացարձակ առաջատար բոլոր ասպեկտներով՝ վարկանիշային, արտադրական, ստեղծագործական և ֆինանսական:




Քոչարյանի զոհերը

Ինձ այդ պաշտոնին չեն նշանակել իմ հարազատները, կամ ընկերները: Ինձ այդ պաշտոնին նշանակել եմ ԵՍ և կրթությունս, աշխատանքս ու թասիբս:


Իմ շրջապատում ես ունեցել եմ ընկերներ ու հարազատներ, ովքեր ունեին խանութներ, շատ լավ կապեր տարբեր տեսակի ու չափի պաշտոնավորների ու «գողականների» հետ, բայց երբ սեփական ապիկարության, սխալների ու ոչ ճիշտ աշխատանքի պատճառով իրենք կորցրել են այդ ամենը, արտագաղթելուց առաջ ու հետո մեղադրում են վերը թվարկածս բոլորին ու ամեն ինչը՝ այլ ոչ թե իրենց: Մարդիկ ունեցել ծաղկուն բիզնես, որը մտածել են, որ միշտ նույն կերպ է աշխատելու ու փող բերելու, բայց փոխվել են ժամանակներն ու մոտեցումները, իսկ իրենք մնացել են հինը:




րդյունքուն կորցրել են և բիզնեսը, և իրենց տները, ընկել են վարկերի տակ ու մեղադրում են խոսքի Սաշիկին: Հորս արև երդվում եմ՝ Սաշիկը ձեր բիզնեսի «պռավալի» հետ կապ չունի: Դուք էլ գիտեք, որ չունի: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ կապ չունի: Ուրիշին իրենց անհաջողությունների մեջ մեղադրողներն էլ գիտեն, որ բացի իրենցից ուրիշ ոչ մեկ մեղավոր չի դրանում, բայց քանի որ իրենք միջակություն են, նախընտրում են միջակությունների թրենդներով առաջնորդվել, որ «բոլորը մեղավոր են, բացի մեզնից: Դե մենք հոգու խորքում շատ ունակ ենք… չնայած մինչև հիմա նույնիսկ mail չունենք… ու չգիտենք դա ինչի համար է պետք…»:

նիկոլը բոլոր նրանց հավաքական կերպարն է: «ՆԱ ՖԻԳ, եթե ես գիտեմ, որ ոչ մի շանս չունեմ հաջողության հասնելու, որովհետև անկիրթ եմ, աշխատել չեմ սիրում, նախանձ եմ ու անթասիբ, ուրեմն գոնե նիկոլը թող մնացած բոլոր հաջողության հասածներին վարի տա: Մենք չհասանք իրենց, թող իրենք մեզ հասնեն..»: Տրամաբանությունը սա է: Ու իհարկե հաջողության հասած բոլոր մարդիկ անպայման «ծախված են ու ստրուկ»: Այս 2 ձևակերպումները բարձրացնում են «էժան, անկիրթ, փնթի, տգետ ու միջակ» զանգվածի ինքնագնահատականը:

նիկոլը հեռանալու է: Բայց հեռանալուց առաջ նա այսօր անելու է վերջին սրբապղծությունը: Իր ամանորի, այո՝ ԻՐ ամանորի, որովհետև մենք ԱՄԱՆՈՐ չունենք, ԻՐ ամանորի շոուն նա կանի ըստ երևույթին Եռաբլուրից…

Հիմա ասեմ, թե ինչու…

նիկոլը, խոստանում էր մեծացնել մարդկանց եկամուտները, հնարավորությունները, տնտեսությունը, բանակի մարտունակությունը, հայրենադարձությունը, բայց կարողացավ մեծացնել միայ Եռաբլուրը… Հենց դրա համար էլ, իր ամենամեծ ձեռքբերման մոտ էլ իր հերթական, բայց արդեն վերջին շոուն է անելու… Շոու է անելու նայելով այն միջակությունների աչքերին, ովքեր 30 տարի նույնիսկ չգիտեն էլ Եռաբլուրի տեղը…


Կուզենամ այս անգամ սխալված լինեմ… Բայց 2.5 տարի չեմ սխալվել… Իսկ իմ ընկերներից շատերի սխալի պատճառով՝ փոքրացավ հայրենիքս ու մեծացավ Եռաբլուրը…

Շնորհավոր ձեր ամանորը՝ միջակություններ…

Աստված ողորմի համավարակի և պատերազմի բոլոր զոհերի հոգիները…

Ռուբեն Մխիթարյան

Nicole is the symbol and leader of failures and failures.


When you have never achieved anything outstanding in your life, you have 2 ways left. or become a part of a big and successful event, either to contribute to the victory of that event, to satisfy your ambitions to be realized, or to be jealous.

It seems that “envy” is one of the bad things that people should always criticize. But it turns out that the army of envious people is the biggest among us. And according to that, the army of losers as well. The unsuccessful always try to find a reason why they did not succ

eed. The list is long. Lyon, Robert, Serzh, Yeltsin, Putin, Sashik, the Mercedes “box”, the tax, the customs, the district, the top, the horoscope sign, the pull-outs, Surenyan and the mercury column. And for those who strive for success, there are 3 preconditions: education, work and talent.

Education, work and talent. It is impossible for the owner of these 3 things not to succeed. EXCLUDED. I consider myself a successful person. Having no great potential parents or blood relatives, due to these three factors alone, I have reached the position of chief producer of Armenia TV from my cabin in Gyumri. I have worked for 7 years ընթացքում For 7 years Armenia TV has been a leader in absolutely all aspects – rating, production, creative-financial.

I was not appointed to this position by my relatives or friends. I have been appointed to this position by my education, work and talents.

I had friends and relatives around me who had shops, very good connections with officials of different types and sizes and “thieves”, but when they lost it all because of their own apathy, mistakes and wrong work, they blame it before and after emigrating. To all of the above and everything, not to them. People had a thriving business that thought it would always work the same way and make money, but times and approaches have changed, and they have remained the same. As a result, they lost their business, their homes, fell into debt and blamed Sashik. I swear to my father, Sashik has nothi

ng to do with the “prawn” of your business. You know he doesn’t. You know I know it’s irrelevant. Those who blame others for their failures know that no one but themselves is to blame, but because they are mediocre, they prefer to be guided by the tendencies of mediocrity that “everyone is to blame except us.” Well, deep down we’re very capable … although we still don’t even have mail … and we don’t know why we need it … ”

Nicole is the collective image of all of them. “NA FIG, if I know that I have no chance of success, because I am uneducated, I do not like to work, I am jealous and dishonorable, then at least let Nicole let down all the other successful people. We did not reach them, let them reach us … ” This is the logic. And, of course, all successful people are definitely “sold out and enslaved.” These two formulations raise the self-esteem of the “cheap, un

Сообщение Նիկոլը հեռանալու է, բայց հեռանալուց առաջ նա այսօր անելու է վերջին սրբապղծությունը. միայն իմանաք, թե ինչ է անելու появились сначала на .


от admin

-->