>

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանի ուղերձը տարեմուտի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի զինակիցներ,

Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին հայաթափելու հրեշավոր ծրագիրը: Այս պատերազմի ընթացքում հայ մարտիկը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և

loading...







միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ: Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը: Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը. Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է:

Փառք հայրենքի պաշտպանության ժամանակ բոլոր նահատակվածներին: Նրանք հավերժ ապրելու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ:

Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը:
Յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է: Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ: 2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝ լի


վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները:
Մեր խոնարհումը նահատակված հայրենակիցների ընտանիքներին,

Փառք հայ ժողովրդին,
Փառք հայ մարտիկին:

Ministry of Defense of the Republic of Azerbaijan, Commander of the Defense Army Lieutenant General M. Arzumanyan’s message on the occasion of the New Year

Dear compatriots,
Dear comrades-in-arms,



The next year is coming to an end. Our people are going through one of the most difficult pages in their history. 2020 The war unleashed by Azerbaijan on September 27 left deep wounds in the soul of each of us. Thousands of children of our people were martyred while stopping

the enemy aggression, thwarting the monstrous plan to completely evict Armenians from Artsakh with their sacrifices. During this war, the Armenian fighter fought against the joint forces of Azerbaijan, Turkey and international terrorism. Yes, the war did not end as we would like, but the Armenian soldier, sacrificing his life during the hardest battles, losing his health, having to leave a part of the homeland, did not lose his honor. In the conditions of absolute supremacy of the hostile allianc

e, what the Armenian fighters did, which can be described only by the words of unparalleled endurance, made possible a reality that the whole world takes into account. Artsakh is wounded, but Artsakh exists, Artsakh will be.

Glory to all the martyrs in the defense of the homeland. They will live forever in the collective memory of our people.

The grief of loss is for all of us, it is the duty of all of us to continue our work.

Сообщение Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են появились сначала на .


add
loading...
.

от admin