>

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ…

Րոպեներ անց 2020 թվականը պատմություն կդառնա: Ցավոք, մեր պետականության տարեգրության մեջ այն կմնա որպես անդառնալի կորուստների, անմարդկային ցավի և աննկարագրելի հիասթափությունների տարի: 2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով, ավարտվեց Արցախյան պատերազմով և քաղաքական անկայունությամբ: Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով ապաշնորհ իշխանությունները թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը:




Քոչարյանի զոհերը

Մեր հայրենիքի, մեր Արցախի տարածքների մեծամասնությունն այլևս թշնամուն են պատկանում: 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձան մեր լավագույն հայորդիները, 5000-ից ավելի տան ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Մենք պարտավոր ենք մշտապես ոգեկոչել մեր հերոսների հիշատակը, որոնք հանուն հայրենիքի նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին՝ կյանքը: Հավերժ փա՛ռք ու հավերժ խոնարհում ձեզ տղե՛րք: Դո՛ւք անմահացել եք հանուն հայրենիքի փրկության, բայց, ցավոք, ձեր արյան գնով անգամ հնարավոր չեղավ պաշտպանել ու պահպանել Արցախը: Մեր պարտքը ձեր առջև մեկն է՝ վերադարձնել կորցրած հաղթանակը, հայի հպարտությունը, ձեր երեխաներին դարձնել հաղթանակած սերնդի հետևորդներ:




Այսօր ես չեմ ուզում խոսել քաղաքական սխալների, կայացված ապազգային ու դավաճանական որոշումների մասին: Վստահաբար, մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու այս ամենի մասին խոսելու համար: Ցավոք, 2020 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, անհետ կորած մեր հազարավոր հայրենակիցների ու ռազմագերիների ճակատագրերի անորոշությամբ, անտուն ու անհայրենիք մնացած մոտ 40 հազար մեր արցախցի հայրենակիցների դժվարին ու բարդ իրավիճակով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Առկա բոլոր խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք և դրանք հաղթահարելու վճռականություն։ Ես միշտ ասել եմ, որ անլուծելի և անհաղթահարելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք… Այո՛, մեր հայրենիքն այսօր վիրավոր է, բայց մենք բոլորս միասին պետք է ոտքի կանգնեցնենք ու շենացնենք այն: Միասին պետք է պայքարենք, որպեսզի հանկարծ մեր սերունդներն անհայրենիք չմնան: Միասին պետք է պայքարենք ու միասին պետք է նորից հաղթենք…


Ամանորի այս գիշերը ես ունեմ ընդամենը մեկ նվիրական երազանք… Ես ուզում եմ, որ գալիք տարին խաղաղություն բերի մեր երկրին, որպեսզի բոլոր անհետ կորած մեր հայրենակիցները վերադառնան իրենց տուն, որպեսզի բոլոր հայ օջախներում մանկան նոր ճիչ լսվի, որպեսզի հայ մայրերի դեմքին նորից ժպիտ ու հույսի շող հայտնվի: Այսօր մեր հայրենիքը չափազանց բարդ ժամանակներ է վերապրում, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը փյունիկի պես վեր է հառնելու, ստեղծելու և արարելու է, նոր տուն է կառուցելու, նոր ծառեր է տնկելու, նոր զավակներ է ունենալու…
Դա է հայի տեսակը… դա է հայի ճակատագիրը… դա է հայ լինելը…
Աստված պահապա՛ն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին…


Minutes later, 2020 will become history. Unfortunately, it will remain in the annals of our statehood as a year of irreparable losses, inhuman pain and indescribable disappointments. The year 2020 started with the coronavirus crisis, ended with the Artsakh war and political instability. According to the capitulation document signed on November 9, the incompetent authorities handed over 75% of Artsakh to the enemy.
Most of the territories of our homeland, our Artsakh belong to another enemy. In the 44-day war, our best Armenians became eternal travelers, more than 5,000 house lights went out, more than 10,000 destinies were distorted, and thousands of children were orphaned. We must always remember the memory of our heroes who donated the most precious thing they had – life – for the sake of the homeland. Eternal glory and eternal humility

to you guys. You were immortalized for the salvation of the homeland, but, unfortunately, even at the cost of your blood, it was not possible to defend and preserve Artsakh. Our duty before you is one: to return the lost victory, the pride of the Armenians, to make your children descendants of the victorious generation. Today I do not want to talk about political mistakes, anti-national and treacherous decisions. Surely, we will still have many opportunities to talk about all this. Unfortunately, we are leaving 2020 with many unresolved issues, the uncertainty of the fate of thousands of our missing compatriots and prisoners of war, the difficult and difficult situation of about 40 thousand of our Artsakh compatriots left homeless, the unresolved concerns of different segments of society. Of course, all the existing problems can be solved if there is enough political will and

determination to overcome them. I have always said that there are no unsolvable, insurmountable problems, we just need unconditional love for the homeland… Yes, our homeland is wounded today, but we must all stand up and build it together. We must fight together so that our generations are not left without a homeland. We must fight together and win again…
I have only one cherished dream on New Year’s Eve. appear. Today our homeland is going through very difficult times, but I am sure that the Armenian people will rise like a phoenix, will create և will create, will build a new house, will plant new trees, will have new children…
That is the type of Armenian… that is the destiny of an Armenian… that is being Armenian…
God bless all our compatriots in Armenia, Artsak

Сообщение Հայ ժողովուրդը փյունիկի պես վեր է հառնելու, ստեղծելու և արարելու է, նոր տուն է կառուցելու, նոր ծառեր է տնկելու, նոր զավակներ է ունենալու… Գագիկ Ծառուկյան появились сначала на .


от admin

-->