>


Եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես․ Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:«Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը …….Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել՝ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներով, կտեղափոխեն Երևան։Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել»,- գրել է նա։








Քոչարյանի զոհերը

աղբյուր




Сообщение Եթե չգամ, տղшյիս իմ шնունով կկпչես․ Ամшնորի գիշերը ծնվել է Արցшխում զпհված Արթուր Հովհաննիսյшնի пրդին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->