>

Hayeli.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնի դարձավ ԱԱԾ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Տարեվերջյան ինչ-որ մեծ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը: Փաստացի, սա Հայաստան-Ադրբեջան պաշտոնական առաջին հանդիպումն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունումից հետո:




Քոչարյանի զոհերը


Ի դեպ, ռուսաստանյան «Միլիտարիստ» տելեգրամի ալիքն էլ հայտնեց, որ երեկ երեկոյան Երևանում է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:





Փաստորեն, Մոսկվայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև եռակողմ հանդիպումից մեկ օր անց Երևան է ժամանել ռուսական ՊՆ-ի պատվիրակությունը: Նշանակում է՝ լուրջ քննարկումներ են ընթանում, լուրջ հարցերի շուրջ:

Ամեն ինչ պատված է գաղտնիության քողով. Փաշինյանի իշխանությունից ոչինչ չես կարող իմանալ… Կամ, եթե անգամ ասեն որևէ բան՝ դա կարող է որևէ կապ չունենալ իրականության հետ:

Իսկ առայժմ աշխատում են ռուսները՝ ստանձնելով խաղաղության, կայունության ապահովմանը տարածաշրջանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի, և կողմերը վճռական են՝ կատարել պայմանավորվածությունները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու տրամադրվածությունը և իրավիճակի ընդհանուր կայունացմանն ուղղված ջանքերը: Կցանկանայի նշել կողմերի ցուցաբերած համագործակցության բարձր աստիճանը «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում», — ասել է Լավրովը:


Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

ayeli.am writes.

On the initiative of Alexander Bortnikov, Director of the Federal Security Service of the Russian Federation, a trilateral meeting was held in Moscow on December 28 between the “Directors of the State Security Service of Azerbaijan” of the National Security Service of the Republic of Armenia. This became known from the NSS.

During the meeting, a number of necessary issues were discussed, including the exchange of prisoners and the search for the missing. As a result of the meeting, agreements were reached on the implementation of works in different directions.



Russia is very active at the end of the year. In fact, this is the first official Armenia-Azerbaijan meeting since the adoption of the November 9 statement.

By the way, the Russian “Militarist” telegram channel also reported that the delegation of the Russian Ministry of Defense was in Yerevan last night.

In fact, a day after the trilateral meeting between the directors of the National Security Service of the Republic of Armenia and the State Security Service of Azerbaijan in Moscow, a delegation of the Russian Ministry of Defense arrived in Yerevan. It means that there are serious discussions on serious issues.

Everything is covered with a veil of secrecy. You can not know anything fr

om Pashinyan’s government… Or, even if they say something, it may hav

e nothing to do with reality.

For now, the Russians are working to ensure peace and stability in the region.

Сообщение Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը Երևանում՝ մոսկովյան հանդիպումից հետո. Լուրջ խմորումներ ռուսական ակտիվությամբ появились сначала на .


от admin

-->