>


2020 թվականը բարդ տարի էր աշխարհի և Հայաստանի համար՝ պայմանավորված պանդեմիայով և Արցախի պատերազմով: Տարին հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով, նաև երեխաների ծննդով: Tert.am Life-ն առանձնացրել է այն հայտնիներին, ովքեր 2020 թվականի ընթացքում երեխա են ունեցել:Տարեսկզբին՝ փետրվարի 2-ին, երկրորդ անգամ մայր դարձավ դիզայներ Դիանա Շատվերյանը: Զույգը կրկին դուստր էր ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն էին ընտրել՝ Լեա: Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է:Մարտին լույս աշխարհ եկավ ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը որդի ունեցավ:Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականի հունիսի 20-ին:Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու կինը՝ Բեթին, նույնպես ծնողներ դարձան նախորդ տարի: Նրանց որդին ծնվեց մարտի 4-ին: Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Հենրիխի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին:Մարտի վերջին օրը ծնվեց դերասան Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր էր պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել էին Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։Ամռանը՝ հուլիսի 3-ին՝ իր ծննդյան նախօրեին մայրացավ նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա նշել էր, որ որդին իր լավագույն նվերն է: Դիմահարդարը որդուն անվանակոչել էր Գասպար՝ ի պատիվ իր մայրիկի հոր:Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, ծնողներ դարձան երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Ծնողներն առաջնեկին տվել էին Ռոբերտ անունը և նախընտրել էին երեխայի քառասունքի օրն օրհնություն ստանալ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել էին 2019-ին:Նույն օրը ծնվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Ծնողներն իրենց դստերը տվել էին Կարինա անունը: Աննան գրառմամբ նշել էր, որ հաճախ է մտածում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, բայց գիտի պատասխանը՝ ծնվել է, որ ինքն ապրի:Հուլիսի 14-ին ծնվեց նաև պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի որդին: Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը: Երեխայի քառասունքի օրը ծնողներն օրհնություն էին ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:Հուլիսի 15-ին էր ծնվել երգիչ Գուրգեն Դաբաղյանի առաջնեկը: Կինը՝ Իննան նրան դուստր էր պարգևել, ում անվանակոչել էին Շուշաննա՝ ի պատիվ Գուրգենի մայրիկի: Զույգը երկար ժամանակ չէր հրապարակում իրենց դստեր լուսանկարները, սակայն օրերս Իննան հրապարակել է դրանք՝ նշելով, որ պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր:Հուլիսի 23-ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի երկրորդ որդին: Ծնողները երեխային տվել էին Հովհաննես անունը:Սեպտեմբերի 25-ին ծնվեց դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի էր ունեցել: Ծնողները երեխային տվել էին Ռիչարդ անունը:Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի երկրորդ երեխան՝ Մարիան: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն ասել էր, որ ծանր ապրումներ է ունեցել ու մի պահ նույնիսկ մոռացել է հղիության մասին՝ կապված պատերազմի հետ:Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր դարձավ։ Մարիամը երկրորդ դստերն անվանակոչել էր Մարիա անվամբ: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասել էր, որ տոքսիկոզ հղիություն է ունեցել, երկրորդ եռամսյակում վարակվել կորոնավիրուսով:









Քոչարյանի զոհերը

Сообщение Հшյտնիներ, ովքեր 2020-ին երեխш пւնեցան. ՖՈՏՈՇԱՐՔ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.




от admin

-->