>

Մենք սկսում ենք մեր օրը նախաճաշից և մեր ամբողջ օրվա էներգիան կախված է հենց դրանից։ Կարևոր է ունենալ առողջ և լավ նախաճաշ, որպեսզի շարունակեք լինել էներգիայով լի ամբողջ օրվա ընթացքում։

Նախաճաշը պետք է լի լինի կյանքի համար կարևոր վիտամիններով և հանքանյութերով, որոնք պետք է արագացնեն օրգանիզմի նյութափոխանակությունը։

Ձեզ ենք ներկայացնում օգտակար նախաճաշ, որը խորհուրդ են տալիս դիետոլոգները։




Քոչարյանի զոհերը

Այս բաղադրատոմսը վերացնում է փորկապությունը, օգնում է այրել ճարպերը և կալորիաները և կարգավորում քաշը։ Կարող եք ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից, եթե օգտագործեք այս բաղադրատոմսը որպես նախաճաշ 30 օր։





Այս նախաճաշը շատ օգտակար է ձեր մազերի, մաշկի և եղունգների համար։ Բացի այդ՝ այն երիտասարդացնում է մաշկը։

Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են


  • վարսակի փաթիլներ — 2 ճաշի գդալ,
  • անյուղ յոգուրտ — 1 բաժակ,
  • կակաոյի փոշի — 1 թեյի գդալ,
  • մանրացրած կտավատի սերմեր — 1 թեյի գդալ,
  • սալոր – 5-7 հատ (թարմ)։

Պատրաստումը

Այս նախաճաշը պետք է պատրաստեք երեկոյան, քնելուց առաջ և առավոտյան։
Լցրեք սալորները 100 մլ տաք ջրի մեջ։ Թողեք 10 րոպե։

Ուրիշ ամանի մեջ խառնեք վարսակի փաթիլները, կակաոն և կտավատի սերմերը։ Այնուհետև լցրեք վրան անյուղ յոգուրտը և լավ խառնեք։



Այժմ կտրեք թաթախված սալորները մանր կտորների և ավելացրեք դրանք խառնուրդին։ Բլենդերի օգնությամբ խառնեք բոլոր բաղադրիչները։

Պահպանեք սառցախցիկում։ Առավոտյան վայելեք հիասքանչ նախաճաշը։

Դուք կնկատեք դրական արդյունքներն առաջին շաբաթվանից հետո։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->