>

«Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը Հայաստանում ճանաչվեց որպես հանցավոր խմբի պարագլուխ, որը մութ ու վտանգավոր ծրագրեր ուներ եւ փորձանքի մեջ ներքաշեց հայտնի ազատամարտիկների: Սակայն Սիրիայում եւ Լիբանանում բոլորովին այլ պատկերացումներ են տարածված այս երիտասարդի մասին, եւ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու ու ապօրինի զենք պահելու մեղադրանքով նրա կալանավորումն ավելի նպաստեց Վարդանյանի հերոսացմանը: Մինչ Հայաստանում նախաքննություն է ընթանում Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի գործով, Սփյուռքում տարածվում է Արթուր Վարդանյանի պաշտպանության ալիքը: Օրինակ, Սիրիայի քաղաքացի, փաստաբան Մրվան Նաասիֆը, տեղական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներից մեկում նկարագրելով Քեսաբի գրավումը զինյալ ահաբեկիչների կողմից եւ բնակչության պայքարը նրանց դեմ, ասում է. «Մեզ միացավ ազատամ

արտիկ Արթուր Վարդանյանը, եւ շատ կարճ ժամանակի մեջ հնարավոր եղավ գունդը կազմել՝ բաղկացած հայտնի եւ քաջ ազատամարտիկներից: Շուտով այս խումբին միացան հայ կամավորներ Սիրիայի տարբեր քաղաքներից: Մեծ երախտագիտությամբ հիշում ենք Արթուր Վարդանյանին, որ իրականացրեց այս մեծ նվաճումը: Ինչպես ես անձնապես ականատես եմ եղել, նա հիացմունք եւ վստահություն էր ներշնչում հայ ազատամարտիկներին: Նա ուներ ղեկավարի խարիզմա, որը գրավում եւ իր շուրջ էր հավաքում մարտիկներին: Նա իդեալական էր իր լավ վերաբերմունքով բոլորի նկատմամբ»: Պատասխանելով հարցին, թե ինչ ծրագրեր ուներ հայ գործընկերների հետ, նա անդրադառնում է «Հայոց վահանի» գործունեությանը, որի միջոցով հաջողեցրել են «գրավել հազարավոր հայ երիտասարդներ աշխարհի չորս ծագերից»:




Քոչարյանի զոհերը






Լրագրող, լուսանկարիչ Համո Մոսկոֆյանն իր հոդվածում գրում է 2014 թվականի դեպքերի մասին՝ հիշատակելով Արթուր Վարդանյանին եւ նրա տղաներին: «Հակառակ բոլոր խոչընդոտներին, հայերի կողմից դրված արգելքներին՝ իբր թե ժողովուրդը փրկելու ավելի մեծ արհավիրքներից, թուրքի յաթաղանից՝ Արցախյան ազատամարտի նահատակ հերոս Վալերի Վարդանյանի որդին՝ Արթուրը, Իսպանիայից ժամանեց Սիրիա, ղեկավարելով սկզբում 20 հոգուց բաղկացած փորձառու մարտիկների ջոկատը, որոնց շարքում էին բազմաթիվ մարտերում թրծված Քեռին, Վարպետը, Մհերը, Ավոն, Լեւոնը, Սաքոն, Կիրակոսն ու ուրիշ հայազգի քաջազուններ, որոնց անունները, անվտանգության հարցերից ելնելով, չենք ցանկանում հրապարակել այժմ։ Ստանալով հատուկ առաջադրանք Քեսաբի ազատագրությանը մասնակցող Սիրիայի ազգային բանակից եւ նրա դաշնակիցների

հրամանատարությունից՝ հայ ռազմիկներին ծովի ճանապարհով ափ են իջեցնում Գալադուրանից 10 կմ առաջ, որ նրանք հետիոտն, արձակազենների ու դիպուկահարների կրակից խուսափելով, հասնում են ստրատեգիական մեծ կարեւորություն ունեցող Մակլա սարի ստորոտին, որը գտնվում է Քեսաբին մոտիկ, թուրքական սահմանի վրա։ Ապա, մութնուլուսին, յուրաքանչյուրը 50 ք/կմ-ն, ռազմական բեռով, մագլցում են սարը՝ անսպասելի խոյանքով հարձակվելով ոճրագործ նախահարձակների թաքստոցների վրա, որոնք խուճապահար փախչում են՝ ետին թողնելով բազմաթիվ դիակներ։


Հայ ազատամարտիկ սակրավորները վնասազերծում են ականները, մաքրագործում են ահաբեկիչների «բնակարաններն» ու իրենց ձեռքը որպես ավար ընկած մոտոցիկլետներով հաղթական մուտք գործում ազատագրված Քեսաբ՝ 13 հուլիսի 2014 թ.-ին, առանց ոչ մեկ զոհ տալու: Սիրիական եւ դաշնակից ուժերի հրամանատարությունը շշմել էր հայ ազատամարտիկների քաջագործություններից»:

Արթուր Վարդանյանի համակիրն է նաեւ իրեն Անի Ազատունի անվանող մի կին, որը նրա հետ միասին է հիմնել «Հայոց վահան» կազմակերպությունը: Օգոստոսին նա մեր թերթին տված սկայպ-հարցազրույցում ասել էր. «Արթուրը նյութապաշտ չէ, եւ նրա համար կարեւորը գործն էր, ինչպես նաեւ Քեսաբի այլ հայ տղաների համար։ Մենք գործել ենք սեփական գումարներով եւ սիրիական պետության չնչին աջակցությամբ։ Արթուրը հերոս է, եւ ես պատրաստ եմ մի 40 հոգի բերել Հայաստան, որոնք կվկայեն, որ դա հենց այդպես է։ Հերիք է այդ տղային այս վիճակում պահեք»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Arthur Vardanyan, the head of the “Armenian Shield” organization, was recognized in Armenia as the ringleader of a criminal group that had dark and dangerous plans and got famous freedom fighters into trouble. However, in Syria and Lebanon, completely different ideas about this young man are spread, and his arrest on charges of creating or directing criminal cooperation and illegal possession of weapons further contributed to Vardanyan’s glorification. While the case of a criminal group revealed in Nork-Marash is being investigated in Armenia, Arthur Vardanyan’s wave of defense is spreading in the Diaspora. For example, a Syrian citizen, lawyer Mrvan Naasif, in an interview with local media, describe

d the occupation of Kessab by armed terrorists and the population’s struggle against them, says: “Freedom fighter Arthur Vardanyan joined us, and in a very short time it was possible to form a regiment consisting of famous and brave freedom fighters. Armenian volunteers from various Syrian cities soon joined the group. We remember with great gratitude Arthur Vardanyan who made this great achievement. As I have personally witnessed, he inspired the Armenian freedom fighters with admiration and confidence. He had the charisma of a leader who captured and gathered fighters around him. He was ideal with his good attitude towards everyone. ” Answering the question what plans he had with his Armenian colleagues, he referred to the activities of the “Armenian Shield”, through which they managed to

Сообщение ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԵՆ появились сначала на .


от admin

-->