>

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները:

Նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.




Քոչարյանի զոհերը

«Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:





Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:

Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:


Հավելենք, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը»:

The Ministry of Education and Science of the Republic of Armenia informs that the terms of the winter vacation of schoolchildren have been changed.

The message published on the official Facebook page of the Ministry is presented below.



“According to the RA Minister of Education and Science’s order N 49-N of December 30, the winter vacation of the 1st և 2nd graders will last until January 10, as it was defined for the students of 3-12 grades. In other words, classes for all students will resume on January 11, taking into account the one-month break in the fall, the currently declining number of coronavirus cases, and a possible new wave predicted in the coming months.

The purpose of changing the deadlines is to avoid organizing the first and second grade classes during June, which can be problematic when wearing masks in hot weather. It should be noted that an online survey was conducted on this issue among schools.

The term of spring vacation remains unchanged. 2021 is defined for 1st graders. From March 22 to April 4 inclusive, for 2nd graders, from March 22 to 28 inclusive, there is no spring break for 3rd-12th graders.

It should be added that according to the same order, the schools where the number of students in the classes is up to twenty, the teaching process is carried

Сообщение Կարևոր լուր դպրոցականների համար. տեղեկացեք և կիսվեք появились сначала на .


от admin

-->