>

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն: Բաղադրիչներ՝ Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ, Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ, Հավի կրծքամիս 700 գ, Խոզապուխտ 150 գ,  Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ, Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի



Պատրաստման եղանակը. Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում:  Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել: Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև:








Քոչարյանի զոհերը


Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:  Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար:



աղբյուր

Сообщение Լավաշով Հիանալի Նախուտեստ, Պատրաստեք և Ուրախացրեք Ընտանիքի Անդամներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->