Սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը առաջին անգամ մայր է դարձել. ծնվել է նրա ու ռեժիսոր Վահե Սայանի որդին:
Այս մասին դերասանուհին հայտնել է ինստագրամյան էջով:
Քոչարյանի զոհերը
Նա նաեւ տեղեկացրել է, որ որդուն անվանել են Միկա:
«Քո սերը մի ուրիշ աշխարհ է»,-հրապարակմանը կից գրել է նորաթուխ մայրիկը:
Հիշեցնենք, որ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են:
Դերասան Բեն Ավետիսյանը լուսանկար է հրապարակել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ու ռեժիսոր Վահե Սայանի հարսանիքից:
Զույգը հավերժ սիրո երդում է տվել այսօր՝ հոկտեմբերի 16-ին: Լուսանկարին կից Բեն Ավետիսյանը շնորհավորել է գործընկերներին:
«Շնորհավորում եմ իմ լավ ընկերներ՝ ցանկանալով երջանկություն եւ անսահման սեր»,- գրել է նա: Շուշաննան եւ Վահեն ընկերություն են արել մոտ մեկուկես տարի:
Որոշ ժամանակ առաջ նրանց հարաբերությունների մասին տեղեկությունն աղմուկ էր բարձրացրել:
Բանն այն է, որ ռեժիսորը նախկինում ամուսնացած է եղել: Նա պարզաբանել է, որ Շուշաննայի հետ սկսել է հանդիպել ամուսնալուծությունից երկար ժամանակ անց: