>

Ամերիկացի նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է, որ արժի սկսել նայել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը:

ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թ.բանակցությունները, որը վերաբերում էր Հունաստանի և Թուրքիայի սահմաններին:




Քոչարյանի զոհերը

Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի այս հայտարարությանը, ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց, որ «Լոզանի պայմանագրի փոխարեն, անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»:





1920-ի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։


Պայմանագրի համաձայն Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքներին:

Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան:



Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը, իշխանությունների և պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նnպաներ է առաջացնում և շատ Ամերիկյան և Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»:

Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վախի մթնլորդ ստեղծել:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը այս առումով գրել է.

«կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են nչնչացնել մեզ, և անհրաժեշտ է պետությունը պաշտպանել այդ վտանգից»:

Աղբյուր՝ Slim.am


от admin

-->