>

Բաղադրիչներ` ալյուր — 270 գր, փխրեցուցիչ — 1 թ/գդ, աղ — 0,5 թ/գդ, կակաո — 40 գր, ձու — 2 հատ, շաքարավազ — 270 գր, ջուր — 200 մլ, ձիթայուղ — 140 մլ, չամիչ — 60 գր, դարչին — 0,5 թ/գդ: Ջնարակի համար՝ շոկոլադ սև — 50 գր սերուցք 30-35% յուղայնությամբ — 50 մլ: Ինչպես նաև՝ գետնանուշ — ըստ ճաշակի


Պատրաստման եղանակ` Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:








Քոչարյանի զոհերը

Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանաի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:

Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելավ համասեռ զանգված ստանում: Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:


shokolade-keqs



Շոկոլադե համեղ կեքս , որը «խոստանում» է գերել բոլորին

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->