>

Բերմուդյան կղզիների բնակիչ Տրինա Ուիլյամսը երեխաների հետ լողափին զբոսնելիս արտասովոր ուղերձով շիշ է գտել,




Քոչարյանի զոհերը

հայտնում է РИА Новости գործակալությունը:





Տրինա Ուիլիամսն ասել է, որ ափ դուրս եկած շշի մեջ եղել է բացիկ Albatross VI նավի պատկերով, նամակ և ականջախցաններ: Պարզվել է, որ գրությունը թողել է ԱՄՆ Օվկիանոսի և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նավապետ Օռլանդո Թոմփսոնը:


Շիշը ջուրն է նետվել նավի վերջին ուղևորության ժամանակ՝ 2008 թվականին։



«Մենք վերջին անգամ ենք «Ալբատրոսում»: Գիտնականներն ու նավի անձնակազմը դարձել են մեկ ընտանիք», – ասվում է հաղորդագրության մեջ:

Տրինա Ուիլյամսին հաջողվել է կապվել Թոմփսոնի հետ: Տրինան նավապետին ասել է, որ պատրաստվում է ամուսնանալ, և ուզում է իր գտած շիշը հարսանիքին օգտագործել որպես դեկորի տարր: Նավապետը կնոջը խոստացել է ներկա լինել արարողությանը:

Сообщение Բերմուդյան կղզիներում գտել են շիշ` արտասովոր ուղերձով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->