>

Խոյ: Հանուն առաջնային գործերի, աչքաթող մի արեք 2-րդայինը, քան որ հենց այդ երկրորդական գործերից է կախված ձեր ֆինանսական բարեկեցությունը: Սիրելիի հետ պաշտոնական կամ վիրավորված տոնով մի խոսեք, դա լարում է հարաբերությունները, ընդհանրապես, նայեք ձեր ներսը, հասկացեք՝ ինչ եք ուզում, շարժվեք առաջ:

Ցուլ: Խանդը մի կողմ դրեք սիրելիի հետ հարաբերություններում, դա կործանարար է, փորձեք վստահել դիմացինին: Երկարատև ճամփորդություն է սպասվում, որին դուք շատ երկար եք սպասել:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ: Ձեր առաջ նպատակներ դրեք ու շարժվեք առաջ, միայն այդ ձև է  հնարավոր առաջ  գնալ, հակառակ դեպքում ոչնչի չեք հասնի, քանի որ ժամանակ առ ժամանակ ծուլությունը հաղթում է աշխատասիրությանը:





Խեցգետին: Սեր առաջին հայացքից. Ահա ինչ են հուշում աստղերը Խեցգետիններին: Դուք երկար եք սպասել ձեր 2-րդ կեսին, հիմա ամեն ինչ ձեր օգտին է դասավորվում:

Առյուծ: Դուք հեշտությամբ եք անցնում թույլատրելի սահմանը, ինչը դուր չի գալիս ձեր շրջապատին, եթե չփոխվեք, մի պահ կզգաք, որ մնացել եք միայնակ:

Կույս: Բիզնես ծրագրերում հաջողության կհասնեք, աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ֆինանսական հարցերում և ամեն  ինչ կհաջողեք:


Կշեռք: Այնքան տարված կլինեք աշխատավայրում խնդիրներով, որ անձնական հարցերը կարգավորելու ժամանակ չեք ունենա: Բայց փորձեք թեկուզ քիչ, բայց ժամանակ տրամադրել նաև ընտանիքին:

Կարիճ: Այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են: Ցանկացած բան ձեր ուզածով է ավարտվում, չկա մի ցանկություն, որ այս պահին չկարողանաք  իրականացնել:



Աղեղնավոր: Հրատապ մի քանի հարցեր կառաջանա, որոնք կպահանջեն ձեր ողջ ուշադրությունը, բայց դուք բավական ուժեղ եք և կարող եք հաղթահարել ամեն բան:

Այծեղջյուր: Աստղերը ձեզ համար հետաքրքիր հանդիպում են կանխատեսում, եթե անգամ դա չվերածվի սիրային հարաբերության, լավ ընկեր դուք հաստատ ձեռք կբերեք:

Ջրհոս: Դուք շատ ագրեսիվ տրամադրությունների մեջ եք, պատճառը ձեր շրջապատի մարդիկ են, որոնք փորձում են ձեզ ղեկավարել, իսկ դուք չեք ուզում դա թույլ տալ, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտի:

Ձկներ: Աստղերը խորհուրդ են տալիս անձնական ու ֆինանսական հարցերի մասին այլ մարդկանց հետ չխոսել, անգամ եթե որևէ ասպարեզում հաջողություն եք գրանցել, ուրախացեք, բայց ցածրաձայն:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->