>

Ժամկետային զինծառայող Արտակ Ներսեսյանը, ով այս պահին գտնվում է վերականգնողական փուլում, կռվել է Շուշիում,բեկորային վիրավորումը ստացել է Շուշիի Քարին տակ գյուղում, հոկտեմբերի 30֊ին։








Քոչարյանի զոհերը

Վիրավորումից հետո միանգամից տեղափոխվել է հոսպիտալ և բուժումը ստացել այնտեղ։ Այսպես նշեց Արտակը. <<Բեկորների շատ խորը լինելու պատճառով որևէ վիրահատություն չարվեց, այդ պատճառով այժմ վերականգնողական վարժությունների միջոցով է փորձ արվում բուժումը ստանալ։>> Ինքը վիրավոր լինելով հանդերձ, 7 վիրավոր զինվորի սանիտարական մեքենայով տեղափոխել է հոսպիտալ։


Արտակի կարծիքով պատերազմի հետագա ընթացքն ու շարունակությունը որևէ օգուտ չէր տալու հայ ազգին։ Միակ բանը որ կտար՝ նոր զոհերն էին, նոր վիրավորները ու տարածքային նոր կորուստները։ Ժամկետային զինծառայող Արտակ Ներսեսյանը 1 տարի 8 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։


Զինծառայողի բեկորային վիրավորման մասին հայրը իմացել է միայն այն ժամանակ, երբ տղան արդեն հոսպիտալում էր։ Ողջ պատերազմի ընթացքում ընտանիքի անդամներին խաբել է, ասելով, թե Հայաստանի տարածքում է։

Զինծառայողը մոտ 14 օրից կավարտի ծառայությունը, առաջիկա պլանների մեջ է մտնում շուտափույթ ապաքինումը և վերականգնումը, իսկ զորացրվելուց անմիջապես հետո պետք է շարունակի ուսումը, որը բանակ զորակոչվելու պատճառով կիսատ էր թողել, առիթ դառնալով զինվորի համար՝ մտածել հետագա պլաների մասին։


от admin

-->