>

Ժամկետային զինծառայող Էրիկ Զարգարյանը ծառայել է Արա լեռ։ Պատերազմի ժամանակ տարբեր տարածքներում է կռվել՝ 3 օր պատերազմել է Ֆիզուլիում,հաջորդաբար պաշտպանական մարտերին մասնակցել է ՝Ջաբրայիլում և Հադրութում, իսկ արդեն վիրավորում ստացել է Մարտունի 2֊ում։ Այժմ զինվորի մոտ հետվիրահատական շրջան է, գտնվում է վերականգնողական փուլում,կաղալով կարողանում է քայլել։Էրիկի խոսքերով.<<15 օրվա կռվի ընթացքում ունեցել ենք 6 տեխնիկա,ոչ մի տեխնիկա չենք կորցրել։









Քոչարյանի զոհերը

15 օր կռվելուց հետո մի կարճ ժամանակահատվածում 5 հատ տեխնիկա վերացրել են,որը կարծում եմ դավաճանական քայլի արդյունք է հանդիսանում։Էրիկը եղել է ընդամենը 25 օրվա ծառայող,երբ պատերազմը սկսվել է և իր իսկ կարծիքով պատերազմական գործողությունների շարունակությունը որևէ իմաստ և նպատակ չէր հետապնդում։


Տատը պատմում է,որ բացարձակ չէր պատկերացնի,որ թոռը,ով ընդամենը 25 օրվա ծառայող էր, ով նույնիսկ կարգին զենք բռնել չգիտեր,կարող է պատերազմին մասնակից դառնալ։Այդուհանդերձ,այսօր միայն հպարտության զգացում է ապրում։

Հոկտեմբերի 19֊ին խոսել է ընտանիքի անդամների հետ,ասել որ ամեն բան կարգին է,սակայն դրանից չանցած 15 րոպե վիրավորում է ստացել։Վիրավորումը ստացել է հրետանու ուղղությունը փոխելու ժամանակ,անօդաչուի՝ հրետանուն հարվածելուց։Պատերազմի դաշտում Էրիկից ավելի թեթև վիրավորում ստացած տղաներն են նրան օգնել։Զինծառայողը տարվել է Ջաբրայիլի հոպիտալ,որտեղ ստացել է I-ին բուժօգնություն,այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ,այնտեղ արվել է ռենտգեն հետազոտություն որից հետո միայն բերվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։



Հերոսի մայրը պատմում է,որ որդին երկար ժամանակ թաքցրել է առաջնագծում լինելու փաստը։Կազդուրվելուց անմիջապես հետո Էրիկի առաջնային նպատակն է միանալ ծառայակից ընկերներին և շարունակել ծառայությունը։Ծառայության ավարտից անմիջապես հետո արդեն մեծ չափով կմտածի ուսման և աշխատանքի կազմակերպման մասին։

 


от admin

-->