>

Քաջարի երկվորյակ եղբայրները՝Վահեն և Էդգարը,ովքեր ևս անմասն չեն մնացել պատերազմական գործողություններին մասնակցելուն ծառայում էին Ղափանում։

Տարվա մեջ երկու անգամ զորավարժությունների նպատակով հերոսները պետք է գնային Ջաբրայիլ,պատերազմի սկիզբը համընկավ հենց զորավարժությունների անցկացման ժամանակահատվածի հետ,և հենց Ջաբրայիլում էր իրենց արժանի մարտը անցկացրին երկվորյակ հերոսները։




Քոչարյանի զոհերը





Մայրը,ով վերջին անգամ որդիների հետ խոսել է սեպտեմբերի 30֊ին,ժամը 2֊ին,պատմում է.

«Վահեի մեքենային մոտ 1 ժամ առաջ էին էին խփել,ինքը՝Վահեն, մեքենայի մեջ չի եղել,այնուհետև, քանի որ անօդաչուն ֆիքսել էր իրենց վայրը,պետք է դիրքերը փոխեին։Էդգարը ճանապարհից Վահեին էլ էր վերցրել,ու հենց նույն մեքենայի մեջ էլ անօդաչուի հարվածից,հոկետմբերի մեկին անմահացել են Էդգարս ու Վահես»:




Անսահման բարի կամեցող,հասկացող ու օգնող երիտասարդները ինչպես մայրը նշեց,ավարտել էին երաժշտական և արվեստի դպրոցը,ունեին բազում երազանքներ,2021֊ի հունվարին պետք է զորացրվեին,սակայն պատերազմը խափանեց նաև նրանց կյանքի պլանները։

Վահեն ու Էդգարը,ինչպես ճակատագրով էին կոչված միասին ծնվելու,այդպես էլ միասին իրենց կյանքը տվեցին հանուն հայրենյաց շահի։

Ավելի մանրամասն տեսանյութում՝

 


от admin

-->