>

Ըստ «Դեժավյու» տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար:

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով:




Քոչարյանի զոհերը

Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում:





Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը:

Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։

Հրապարակման վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նախագահի աշխատակազմից,


ըստ «Հրապարակին» փոխանցված պաշտոնական պարզաբանման՝ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում

Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:



Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։

Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար»,- ասված է պաշտոնական պարզաբանման մեջ։

Չնայած, որ նախագահի աշխատակազմից հերքում են նախագահի՝ Լիբանանում լինելու

հանգամանքը, սակայն  Բեյրութի մեր աղբյուրները հաստատեցին, որ նախագահը Բեյրութում է՝ Էլթոն Ջոնի հետ։

Сообщение Որտեղ է հիմա Արմեն Սարգսյանը. Նախագահականի ուշագրավ պարզաբումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->