>

Մենք պարտվել ենք մենամարտում, բայց ոչ երբեք պատերազմում։ Պատերազմ լինելու է, հաղթանակ նույնպես, որովհետև 5000 զոհերի և 10000 վիրավորների գործը կիսատ է և պարուրված դավաճանությամբ։ Հայ ազգը պարտվող ազգ չէ և ես վստահ եմ, որ 2021թ. յուրաքանչյուրս անելու ենք հնարավորն ու անհնարինը բուժելու մեր այդքան վիրավոր և դավաճանված հայրենիքը։ Պետությունը հիմա իր տեղում չէ, որովհետև թշնամին ոնց ուզում, սահման է գծում, երբ ուզում, ուլտիմատում է ներկայացնում: Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որին ոչ մեկ չի կարող պատին դեմ տալ ու ինչ ուզի անի հետը: Մեզ պետք են հայրենասերներ ու ազգասերներ:




Քոչարյանի զոհերը

Իսկ այդպիսիք այսօր մեր երկրում շատ քիչ են: Եղածներին էլ փորձում են իշխանական ստոր ու սուտ քարոզիչներով վնասել: Ցեխ շպրտել, բայց եթե մարդն ազնիվ ու արդար է, ոչինչ չի կարող վնասել նրան: Հենց այդպիսին է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ում ամեն կերպ փորձ են անում վախեցնել, ում ամեն կերպ փորձ են անում քարկոծել: Չի ստացվելու, չեք կարող և չեք մարսելու:
Իսկ գիտեք, թե ինչո՞ւ, բացատրեմ, որովհետև….




Գագիկ Ծառուկյանը պետականաշինության գործում իր անուրանալի լուման է թողել բոլոր ժամանակներում: Անգամ հիմա, երբ նրա նկատմամբ բացահայտ ռեպրեսիաների արդյունքում նման քաղաքական ճնշումներ են, երբ նրան ապօրինաբար կալանավորեցին, միևնույն է նա չի ընկրկում: Արդեն իսկ փաստ է, որ ապաշնորհ իշխանության 100 տոկոսի հեռացումը հրամայական է դարձել, մենք իրավունք չունենք երկիրը թողնել պորտաբույծների և դիլետանտների քմահաճույքին:

Գագիկ Ծառուկյանը կրկին ամբողջ հարվածը վերցնելով իր վրա, ցույց տվեց, թե որքան հակապետական և իմպոտենտ իշխանություն ունենք, որն անկարող է երկրում լուծել խնդիրներ, էլ չենք խոսում արտաքին բլոկում պետության անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Հետևապես՝ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, նա նորից մեծ բեռ վերցրեց իր ուսերին և կրկնեց այն, ինչ հրապարակային ասում էր. «Այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝ միակ ելքը դա է»:
Այնպես, որ գոնե այս իրավիճակում ձեր երկակի ստանդարտները մի կողմ թողեք, նյութապաշտ ճառերն էլ պահեք ուրիշների համար:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ



We lost the fight, but never the war. There will be a war, as well as a victory, because the case of 5,000 victims, 10,000 wounded is incomplete, covered with betrayal. The Armenian nation is not a losing nation և I am sure that in 2021 Each of us will do our best and impossible to heal our wounded and betrayed homeland. The state is not in its place now, because the enemy draws a border as he wants, presents an ultimatum whenever he wants. We need a government that no one can oppose against the wall and do whatever they want with it. We need patriots and patriots.

And there are very few of them in our country today. They try to harm the existing ones with vile and false propaganda of the government. Throw mud, but if a person is honest and fair, nothing can harm him. That is exactly what PAP leader Gagik Tsarukyan is like. Whom they try to intimidate in every way, whoever they try to stone in every way. It will not work, you can not or will not digest.
And do you know why, let me explain, because?
Gagik Tsarukyan has left his undeniable role in state building at all times. Even now, when there is such political pressure as a result of open repressions against him, when he was illegally detained, he still does not back down. It is already a fact that the removal of 100% of incompetent government has become imperative, we have no right to leave the country to the whim of porters and amateurs.

Gagik Tsarukyan, taking the whole blow on himself again, showed how much we have an impotent, impotent government, which is unable to solve problems in the country, not to mention the challenges threatening the security of the state in the foreign bloc. Then, during the meeting with Prime Minister Pashinyan, he again took a big burden on his shoulders, repeated what he was saying publicly. “Today, the country needs his resignation to get out of this situation, that is the only way out.”
So, at least in this situation, set aside your double standards and keep materialistic rhetoric for others.
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ ցույց տվեց, թե որքան շատ է սիրում իր հայրենիքն ու ժողովրդին появились сначала на .


от admin

-->