>

«Ըստ էության սա պատմության այն հատվածն էր, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով: Բայց, իհարկե, կարեւոր է խոսակցությունը պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների եւ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Արցախի ապագայի մասին: Ըստ անհրաժեշտության՝ այդ թեմաներին անդրադարձ կրկին կունենամ:









Քոչարյանի զոհերը

Եթե պարզվի, որ հոդվածը դեռ ընդունելի ժանր է մեր հանրության համար, հնարավոր է նաեւ հենց հոդվածների տեսքով: Ժամանակը ցույց կտա: Հասկանում եմ նաեւ, որ այս հոդվածը հիասթափեցնող է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անցյալի շուրջ քննարկումներից եւ ուզում են տեսնել ապագան: Բայց մոտիկ ու ոչ այնքան մոտիկ անցյալի մասին այսպիսի խոսակցությունը կարեւոր է ապագայի շուրջ լիաթոք խոսակցություն սկսելու համար», «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով իր հոդվածի վերջաբանում գրել է Նիկոլ Փաշինյանը:


Տեղադրում ենք հոդվածի միայն վերջաբանը, որովհետեւ մնացածն իմաստ չունի՝ նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն ինքնարդարացմամբ ու հների դեմ կռվով, որն էլ այս հոդվածի հիմնական բովանդակությունն է: Կասկած չկա, որ մյուս հոդվածներն էլ լինելու են նման բնույթի: Դա ցույց է տալիս, որ նա արդեն իսկ անցյալում է եւ Հայաստանի ու Արցախի ապագայի շուրջ լիաթոք զրույց սկսելու վերաբերյալ նրա խոսքը պարզապես ժամավաճառություն է թե սուբյեկտիվ, թե արդեն օբյեկտիվ պատճառներով: Նա գլուխ չհանեց իրեն վստահված ներկայից, երբ դրա համար ուներ ամեն ինչ:

Հայաստանը ապագա ունի, եթե կտրուկ փոխվում է այն իրավիճակը, որը ստեղծվել է նոյեմբերի 9-ից հետո՝ մեղմ ձեւակերպենք՝ Արցախի կորուստ, Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, երբ երկրի համար կենսական կարեւորության հարցերը լուծվում են Մոսկվայում ու Բաքվում, ինչի հետեւանքները դեռ առջեւում են: Կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը, որը ստորագրել է այս իրավիճակի տակ, փոխել այն: Ի՞նչ ապագայի մասին է այս դեպքում խոսում Նիկոլ Փաշինյանը:



Եվ մի խիստ հատկանշական հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանը նկարագրում է, թե ինչու այդպես եղավ, բայց չի գրում, թե ինչ եղավ: Այսինքն՝ խուսափում է գնահատականից, թեեւ պետության ղեկավարն իր մեծամասնություն-խորհրդարանում առաջին հերթին հենց դա պետք է աներ: Նիկոլ Փաշինյանի մոտ սակայն միայն դա է լավ ստացվում, կարող է լիարժեք վերադառնալ լրագրողական աշխատանքին եւ հոդվածներ գրել:

Աղբյուր


от admin

-->