>

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վեթինգի մասին օրենքի նախագիծ պատրաստելու մեր երեկվա հայտարարությունից հետո անհանգիստ շարժումներն արդեն սկսվել են։

ՀՀ փաստաբանների պալատի առնվազն երկու փաստաբան’ Երվանդ Վարոսյանը և Ալեքսանդր Կոչուբաևը «մտահոգություններ» են հայտնել։

Այս երկու փաստաբանն էլ այլեւս չեն թաքցնում, որ փաստաբանական գործունեության անվան տակ քաղաքական գործունեություն են ծավալում, ըստ որում’ շատ հայտնի խմբի օգտին։




Քոչարյանի զոհերը

Բայց դա էլ իրավունք է ու իրենց ընտրությունը։

Երվանդ Վարոսյանը սաստիկ «մտահոգություն» է հայտնել, թե իմ նախաձեռնությունը հուշված է իշխանությունների կողմից։

Միանգամից հիասթափեցնեմ։






Այն հուշել է անցած տարվա մեր միամտությունը, երբ ԱԺ լսումներ հրավիրվեցին, թվում էր թե կառավարությունը կիրականացնի վեթինգի գործընթացը,

իսկ մենք միամիտներս որոշեցինք սպասել վերջնական արդյունքին և միայն անցած գարնան վերջին իմացանք, որ վեթինգը ապագայի համար է ու փափուկ…

Եվ եթե անկեղծ, վեթինգով,, ռազմարդյունաբերությամբ զբաղվելու իմ ամենամեծ խթանը պատերազմը տվեց, երբ մաշկի վրա ու մեր

եղբայրների թափված սուրբ արյամբ հասկացա, թե անցած տասնամյակներում դատաիրավական անպատժելիությունը ինչ մեծ դեր է ունեցել բանակից ու բյուջեից թալանը,

դրանք ոչ թե զենքի, ՀՕՊ-ի, ԱԹՍ-ի, այլ դղյակների վերածելը չկանխելու ու մեզ պատերազմին դեմ հանդիման անպատրաստ թողնելու գործում..

Դրանց խթանել է որդիներ կորցրած այն ծնողների ու իմ խոսակցությունը, որ իրենց որդիները նահատակվեցին, որովհետև բանակը թալանել էին…

Ահա իմ մոտիվացիան, պարոնայք փաստաբաններ…


Այն իմ և վարչապետի «ստվերային կոմունիկացիաներում» մի փնտրեք։

Դրանք չկան… Չեք հավատում, կարող եք հարցնել ձեր մտերիմ շրջանակներին, որոնք տեղյակ են իմ հեռախոսի գողությունից,

քանի որ այն ճանկել էին իբր իմ ե Նիկոլ Փաշինյանի «նամակագրությունները» կարդալու ու տիեզերքը ցնցելու համար, այն էլ հիասթափվել էին,

որովհետև հայտնաբերել էին, որ իմ և վարչապետի միջև ոչ հեռախոսային, ոչ sms-ային, ոչ մեսինջերային, ոչ նամակագրական որևէ կապ ու հանձնարարականներ չկան…

Հարցրեք, կհաստատեն։ Իրենք դա պարզել են…

Այնպես որ վեթինգի պատվիրատուն իմ խիղճն է, ժողովրդիս մեծ մասի փափագն ու ցանկությունը, վճարողն էլ ես ու իմ ինստիտուտն ենք’

առանց որևէ այլ դոնորի, թեպետ սփյուռքից որոշ հայրենակիցներ նման պատրաստակամություն հայտնեցին…



Իսկ եթե մտահոգված եք ձեր պաշտպանյալ Զարուհի Նախշքարյանի կայացրած որոշման համար, ապա ասեմ’ հիմքեր ունեք։

Շուտով, օրեր անց, հանրությունն է տեղեկանալու, թե ինչպես է դատարանի դահլիճում ցուցադրված ու ապացույց դիտված տեսանյութի ամբողջ պատկերը խեղաթյուրվել ու հորինվել

մի մեծ կեղծիք ըստ ցանկության ու պահանջի։

Բայց հավատացնում եմ, իմ դեմ կայացված որոշումը, որով կարգապահական վարույթ է հարուցվելու, որը բողոքարկվելու է մինչեւ ՄԻԵԴ, շատ մանրունք է, որ ես դրա համար այս բեռի տակ մտնեի։

Դա մի քանի կոպեկի մասին է։

Իսկ ես ու հանրության մեծամասնությունը մտահոգված ենք շատ ավելի լուրջ գործերով, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել, ունեն ու կունենան պետության համար։

Թե չէ’ վիրավորանք, զրպարտություն ու մանր խուլիգանություններ…

Ի դեպ, արդեն 2 տասնյակ իրավաբաններ ու փաստաբաններ են ընդգրկվել, ու դեռ ընդգրկվելու են։

Քանի որ ձեզ հավատարիմ ու վստահելի որոշ դատավորների աթոռներն եք հիմա էլ հայտարարել «պետականության վերջին խրամատ», կառաջարկենք, որպեսզի դուք էլ հակավեթինգային ճակատ ձևավորեք։

Անձամբ իմ ու շատերի համար շատ կարեւոր կլինի այդ բնական լուստրացիան ու վեթինգը…

Ավելորդ ժամանակ ու միջոցներ դրա վրա չենք ծախսի…

Իսկ առաջիկա օրերին հենց մեր առաջին քննարկումն է լինելու վեթինգի վերաբերյալ, որի մասին հանրությունը ողջ ծավալով կիմանա, թե ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև։

Հետագայում իմ պատասխանն այս ամենին լինելու է գերազանցապես գործով, այլ ոչ թե կարծիքներին պատասխանելով։

Сообщение Շուտով, օրեր անց, հանրությունն է տեղեկանալու. Ս. Սաֆարյանի ուշագրավ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->