>

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։




Քոչարյանի զոհերը

Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», – նշեց Նիկողոսյանը։


Առողջապահության նախարարի խոսնակն ասաց՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։




Իշխանությունը մտադիր չէ սահմանափակել հավաքների անցկացումը։ Բայց վարչապետի խոսնակը չբացառեց՝ թվերի աճ եղավ, կլինեն նաև խստացումներ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի։ «Այս պահին նախագծով նախատեսված չէ, որ կանոնների խստացում կամ թեթևացում լինի։ Դե հետագայում արդեն թողնենք հետագայի վրա, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի», – ասաց Գևորգյանը։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը անցած տարվա մարտի հենց առաջին օրը հայտնաբերվեց։ Թվերի մեծ աճ հատկապես պատերազմի ու դրան հաջորդած շրջանում եղավ։ Ամենամեծ թիվը, ըստ առողջապահության նախարարի խոսնակի, նոյեմբերի 6-ին է արձանագրվել, երբ մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել միանգամից 2 հազար 476 մարդու մոտ։ Չեն բացառում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ այսօրվա թվերը կարող են աճել։

«Այո, մենք մի փոքր ունենք նվազման միտում։ Որովհետև եթե 10 օր առաջ դեպքերը հասնում էին մինչև 800-1000-ի, հիմա, օրինակ, երեկվա դրությամբ 309 նոր դեպք ենք ունեցել։ Բայց մենք չմոռանանք, որ վերջին շրջանում տոներ են եղել, և որ անկախ ամեն ինչից մարդկային շփումները եղել են, դա չենք կարող բացառել, և առաջիկայում կտեսնենք՝ ինչքանով է դա նպաստել դեպքերի աճին», – ասաց Նիկողոսյանը։


Կարծիքները տարբեր են՝ այսօր կարանտինը երկարաձգելու կողմնակիցների էլ հանդիպեցինք, բայց առավելապես՝ դրա իմաստը չտեսնողների։

Մի կին ասաց՝ վարակվել է, հիվանդությունը 27 օր է տևել, մինչև հիմա չգիտի՝ որտեղ ու ումից։ Հակահամաճարակային սահմանված կանոնները, կարծում է, ցանկալի արդյունք չտվեցին․ – «Բոլորս էլ արդեն վարակվել ենք, իմաստ չկա երկարացնելը։ Միևնույն է՝ որոշ մարդիկ դիմակ չեն կրում, իմաստ չունի»։

Հակահամաճարակային կանոններին հետևող ոստիկանների այժմ հազվադեպ է տեսնում, պատմեց «Ազատության» մյուս զրուցակիցը։ «Մեծ դժգոհություն կա ժողովրդի շրջանակներում, հետպատերազմյա շրջանում ենք գտնվում։ Ներկայում եթե ոստիկանը մոտենա, օրինակ, մեկը՝ ինձ, ես կարող է նույնիսկ ինչ-ինչ ձևով նախկինում չկոպտեի, բայց ներկայում կկոպտեմ։ Երբեմն մոտենում են, զգուշացնում են, բայց էլ չեն տուգանում, առաջ առանց հարցնելու տուգանում էին։ Չնայած, իմ կարծիքով, ով որ զգուշություն դրսևորում է, միշտ էլ դրսևորելու է», – ասաց տղամարդը։


Առողջապահության նախարության ներկայացուցիչն ասաց՝ կարանտինը որոշել են երկարաձգել, որ մարդիկ չկորցնեն զգոնությունը։ «Այս պահին, ճիշտ է, մենք Հայաստանում դեռևս չունենք էդ նոր շտամը Մեծ Բրիտանիայի, բայց չի բացառվում, որովհետև արդեն Իրանում հաստատվեց, Վրաստանում հաստատվեց։ Այսինքն, մենք էդ ամենը տեսնելով, քանի դեռ չկա էն միջոցը, որը որ կկանխի՝ դա պատվաստանյութն է, մենք զգոնությունը չպիտի թուլացնենք էս հիվանդության նկատմամբ։ Որովհետև որևէ կանխարգելիչ միջոցառում՝ բացի դիմակի կրումից, սոցիալական հեռավորությունից, ձեռքերի լվացումից հաճախակի, պարզապես գոյություն չունի», – ընդգծեց Ալինա Նիկողոսյանը։

The quarantine in Armenia will be extended for another 6 months, the spokesperson of the Minister of Health Alina Nikoghosyan told “Azatutyun”.

The 4-month quarantine was established until January 11, last September, instead of the 6-month state of emergency. The project to extend the project was sent to the Government by the Ministry of Health at the end of the year. The next working day is January 8, Prime Minister’s spokeswoman Mane Gorgyan said, most likely, the executive will approve it on Friday.

According to Alina Nikoghosyan, the proposal was made taking into account the epidemic situation caused by the coronavirus. “We have hundreds of cases on a daily basis, that is why the quarantine is extended,” Nikoghosyan said.

The spokesman of the Minister of Health said that no changes were proposed in the draft sent to the Government, when it is approved, the current anti-epidemic rules will remain in force, it will be mandatory to wear masks in open and closed areas for another half a year, to keep social distance. Those who do not follow can be fined by the police.

The government does not intend to restrict the holding of rallies. But the Prime Minister’s spokesman did not rule out that there was an increase in numbers, there will be toughening, without detailing what exactly. “At the moment, the draft does not envisage toughening or easing the rules. “Well, let’s leave it to the future, we hope that the need for it will not arise,” said Gorgyan.

The first case of coronavirus in Armenia was discovered on the very first day of March last year. The numbers grew sharply, especially during the war and its aftermath. The highest number, according to the spokesman of the Minister of Health, was registered on November 6, when in one day coronavirus was detected in 2,476 people at once. They do not rule out that due to non-working New

Сообщение Ուշադրություն. պատրաստվեք. դեռևս 6 ամիս ստիպված ենք լինելու… появились сначала на .


от admin

-->