>

Լրագրող Լիզա Ճաղարյանը Ամանորի նախաշեմին ֆեյսբուքյան իր էջում այս լուսանկարն էր հրապարակել՝ կից գրելով.

«Չգիտեմ, թե ինչու, ոնց եղավ, որ բազմաթիվ հուզիչ ու uպանիչ լուսանկարների շարքում հենց սա դարձավ ինձ համար այս դժոխային պատերազմի խորհրդանիշը։




Քոչարյանի զոհերը

Գուցե բոլորիս հետապնդող «էս ի՞նչ արեցիք, էս ի՞նչ եք անում» հարցը ցավագին խոսո՞ւն է էս էրեխեքի աչքերի մեջ։




Գուցե հենց իրենց մեջ եմ տեսնում խաղաղության կարոտը, որ ռազմաշունչ պաթոսի տակ խեղդվում էր պատերազմի օրերին ու շարունակում է ընդհատ–ընդհատ շնչել մինչ օրս։

Գուցե մեղքի զգացո՞ւմն է տանջում ինձ, որ լուսանկարը տարածվեց Ֆեյսբուքում, բայց ոչ ոք չասաց` ովքեր են էս էրեխեքը, ոչ մեկս չգիտենք` որտեղ են հիմա, ինչ են անում, լողացա՞ն արդյոք, թոթափեցի՞ն պատերազմի փոշին իրենց վրայից, գրկեցի՞ն իրենց մայրերին։

Ինչքան բան կա, որ դեռ չգիտենք: Անորոշության էս ինչ զարհուրելի բեռով ենք հրաժեշտ տալիս մարդակեր 2020–ին։


Լավատեսության էս ինչ ահավոր սով է հառնած 2021–ի շեմին։

Մեռնեմ ձեր կյանքին, էրեխեքս։ Հավատում եմ, որ 2021–ին կտեսնեմ ձեր նոր լուսանկարը` ժպտերես, մաքրությունից փայլող, լուսավոր դեմքերով։ 2021 թվական, ՄԱՐԴ եղիր»:

Իսկ այսօր Լիզա Ճաղարյանը գրել է.


«Այսպիսի ԼՈՒՅՍ բովանդակությամբ նամակ ստացա մի անուշիկ աղջկանից.

«Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ–առողջ հասան մեզ»։

Աչքը ճամփին բոլորին–բոլորին այսպիսի ավետիսներ եմ մաղթում»:

Ավելի մանրամասն. մանկության ընկերներ են Աշոտն ու Լութոն (Լյուդվիգը)։ Ձախինը` Աշո՛տն է ավետաբերիս եղբայրը, բայց իր համար երկուսն էլ եղբայր են։

Է՞լ ինչ ասեմ։ Էլ բան չասեմ. տեսեք էլի:


от admin

-->