>

ԱՄՆ Կոնգրեսի շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ցուցարարներից մեկը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է PBS հեռուստաալիքը։




Քոչարյանի զոհերը

«Մենք վստահելի տեղեկություններ ունենք, որ ինչ-որ մեկը Կապիտոլիումի շենքում կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Դա համազգեստով սպա չի եղել, այնպես որ, մենք կարող ենք ենթադրել, որ վիրավորում ստացողը ցուցարար է, բայց մենք հաստատ չգիտենք»,- ուղիղ եթերում ասել է News Hour ծրագրի հաղորդավարը։





ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խնդրել էր, որ Ազգային գվարդիան ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարներից մաքրի և անվտանգ դարձնի Կապիտոլիումը, հաղորդում է USA Today թերթը ՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Պենտագոնը մերժել է Վաշինգտոնի իշխանությունների հարցումը Կապիտոլիումի շրջանում ազգային գվարդիայի ուժերի ծավալման վերաբերյալ, չորեքշաբթի հայտնել է Washington Post-ի թղթակից Ալեքս Հորթոնը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը:

Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։



Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։

Հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։

Сообщение Հրատապ. ԱՄՆ Կոնգրեսի գրավման առաջին կադրերը․ Բացառիկ տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->