>

Asekose.amը գրում է.

Ակտիվիստ Ասյա Խաչատրյանը,  գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խնդրելով ինչ-որ մեկին լիցքավորել իր հեռախոսահամարը:  Գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, այդ թվում  նաև պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` գրելով, որ շուտով լիցքավորումը կանի:




Քոչարյանի զոհերը

Նրանց զրույցը ծավալվել է այնքան, որ Ասյա Խաչատրյանը գրել է, որ Դավիթ Սանասարյանը «ուղղակի սիրի իրեն», ի պատասխան Դավիթ Սանասարյանը գրել է. «Ասուլ քեզ չսիրել չի լինում»:





Նկատենք նաև, որ գրառմանն անդրադարձել է և իր «օգնությունը» է առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:


Հիշեցնենք, որ  փետրվարի 1-ին, Արցախ կատարած այցեության ընթացքում Արցախի ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև  միջադեպ է տեղի ունեցել: Վերջինիս պնդմամբ՝ ոստիկանները նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում են կիրառել:



Նյութի աղբյուր՝ asekose.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->