>

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ՀՊԿ), զավթել է Հարավային Կորեայի դրոշով Պարսից ծոցում հայտնված բեռնատար նավը:

Այս մասին հաղորդում է «Սքայ Նյուզ Արաբիան» հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:




Քոչարյանի զոհերը

Իրանական լրատվամիջոցներ հաղորդել են, որ նավը գրավել են քիմիական նյութեր տեղափոխելու համար:




«Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է նկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ՀՊԿ-ի նավերը ուղեկցում «HANKUK CHEMI» բեռնատար նավը, որը 7.200 տոննա էթանոլ էր տեղափոխում:

Նշվում է, որ նավի անձնակազմի անդամները բերման են ենթարկվել, այդ թվում`Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Վիետնամի և Մյանմայի քաղաքացիներ: Դեռևս չի նշվում ձերբակալվածնեի թիվը:


Նշվում է նաև, որ բեռնատարը այս պահին գտնվում է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս մեկնաբանություն չի արել: Իրանի իշխանությունները նույնպես դեռ չեն մեկնաբանել միջադեպը:


Ի դեպ միջադեպը տեղի է ունենում Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարարի Թեհրան այցից առաջ:

Բեռնատար նավը ըստ տեղեկությունների պետք է հասներ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ասվում է նաև, որ բեռնատար նավը գտնվում է Միացյալ Թագավորության հսկողության ներքո:

Աղբյուր՝ Slim.am


от admin

-->