>

Ըստ տեղեկությունների ՝ Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ռուս բժիշկ-մասնագետների երկու խումբ։

Ռուս բժիշկների հատուկ խումբը Մոսկվայից ժամանել է Երևան։

Նրանք պետք է արյան նմուշառում կատարեն այն բարձրաստիճան հայ պաշտոնյաներից, որոնք պատրաստվում են մեկնել Մոսկվա բանակցությունների։




Քոչարյանի զոհերը

Տեղեկությունը հայտնում է WarGonzo նախագիծը ՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրները։


«Դատելով նրանից, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձվել այս ընթացակարգին` խոսքն ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունների մասին է։





WarGonzo նախագծի տվյալներով ՝ գործընթացն իրականացվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի հսկողությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ՝

վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները:


Ըստ նրա ՝ Երևան է ժամանել բժիշկների երկու խումբ։

Գաբրելյանովի տեղեկատվություններով` մի խումբն այժմ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրում:

Փաշինյանից արդեն արյուն են վերցրել` անալիզի համար։



Երկրորդ խումբը գտնվում է Երևանի հյուրանոցներից մեկում։

Նրանք պետք է ստուգեն Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներին և վարչապետի աշխատակազմի ևս

6 աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, նրա հետ կմեկնեն Մոսկվա։

Նշենք, որ բժիշկների Երևան ժամանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության պատվիրակության Մոսկվա կատարելիք այցի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետը ինքնամեկուսացել է համաճարակային իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ այս պահին կորոնավիրուսով վարակված է Հայաստանի նախագահ

Արմեն Սարգսյանը, նա գտնվում է Լոնդոնում ինքնամեկուսացման մեջ։

Сообщение Տեղեկությունը հայտնում է WarGonzo նախագիծը ՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->