>

Սիրուշոն մեր իրականության այն բացառիկ դեմքերից է, ով իր կարիերան սկսել է դեռ յոթ տարեկանից՝ հանդես գալով Հայաստանի և Կանադայի բեմերում և գրանցելով էական ու մեծ հաջողություններ:

Նա իր առաջին սկավառակը թողարկել է տասներեք տարեկան հասակում:




Քոչարյանի զոհերը

Այսօր երգչուհին բոլորում է ծննդյան երեսունչորսամյակը:




Նա ունի բազում ձեռքբերումներ, որոնք թե՛ մասնագիտական են, թե՛ անձնական:

Այս ամենին, թերևս, նպաստել է նաև փաստը, որ Սիրուշոն ծնվել ու մեծացել է հայտնի արվեստագետների՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի և դերասանի՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքում:


Նա ունի լուսյ ընծայած բազմաթիվ յուրօրինակ ու ինքնատիպ երաժշտական ալբոմներ, սկավառակներ, ստեղծել է «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որը ոչ միայն մշակութային մեծ արժեք է, այլև օտարերկրացիների համար ուշարժան ու գրավիչ իրողություն:


Հատկանշական է, որ դեռևս 2008 թվականին հայտնի BBC-ն Սիրուշոյին բնորոշեց որպես «Ազգային գանձ», իսկ երգչուհին դրանից մեկ տարի առաջ Եվրատեսիլի մասնակցության շրջանակներում արդեն իսկ հասցրել էր միջազգային ճանաչում և սեր ձեռք բերել:

Սիրուշոն ամուսնացած է Լևոն Քոչարյանի հետ: Նրանք երկու զավակ ունեն:

Ընդ որում, ույգն այս տարի է իր առաջնեկին ճանապարհել առաջին դասարան:


от admin

-->