>

Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․

Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում է, որ հայ պաշտոնյաների Լեռնային Ղարաբաղ


այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին գրում է Tass-ը։




«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։

Թող չմոռանան պատերազմի մասին:

Այս այցերը պետք է ավարտվեն:


Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի», — ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները:


Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները:

Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի:

Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերին պետք է վերջ տրվի», — ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, միջազգային որևէ կազմակերպության ներկայացուցիչ,

բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի թույլտվության:

Сообщение Ալիևի նոր հայտարարությունը. Ինչ է սպասվում առաջիկայում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->